The New York Times թերթն առաջինն է աշխարհում, որի ընթերցողների թիվն այսօր գերազանցել է թերթի տպաքանակի թիվը: Այսօր այդ թերթի հետեւողների թիվը Twitter-ում հասել է 2,6 մլն-ի: Ընդ որում, այս տվյալներով թերթը զգալի առաջ է իր բոլոր հակառակորդներից:
Օրինակ՝ The Wall Street Journal-ը միկրոբլոգերի այդ կայքում ունի 482.000 հետեւող, Chicago Tribune-ը` 350.000, The Washington Post-ը` 204.514:
Այս տվյալները հայտնվել են այն ժամանակ, երբ թերթի ղեկավարությունը ներկայացրել է 3-րդ կիսամյակի ֆինանսական տվյալները, որոնք զգալի ցածր են եղել կանխատեսածից:
The New York Times-ի ղեկավարությունը վաղուց էր մտադրվել էլեկտրոնային տարբերակով թերթին հետեւող ընթերցողներից վճար վերցնել: Մինչեւ հիմա ընկերությունը թույլ է տալիս որոշ հոդվածներ անվճար նայել ինտերնետում: