Լեհ ճարտարապետ Յակուբ Շչենսնին որոշել է ապացուցել, որ ապրելու համար ցանկացած տարածություն պիտանի է: Նա ծրագրել է կառուցել ռեկորդային նեղ տուն, փոխանցում է Euromag-ը:
Նրա նախագծով` նոր կառույցը պետք է երկու հարևան տների միջև անցումում տեղավորվի: Դրա ամենալայն հատվածը 120 սմ կլինի:
Ճարտարապետի խոսքով` դա լիարժեք տուն կլինի: Տունը ննջասենյակ, զուգարան, խոհանոց և հյուրասենյակ կունենա:
Բնակարանամուտը նախատեսվում է արդեն հոկտեմբերի 20-ին:







































