Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Դնե՞ս մանդատը, թե՞ չդնես

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում ներկայացրեց իր խորհրդարանական մանդատը վայր դնելու մասին, ինչը մատուցվեց նախագահական ընտրությունների կոնտեքստում: Այդ իրադարձությունն, ըստ էության, գրավեց մեդիայի և փորձագիտական շրջանակների ուշադրությունը, բայց դատելով արձագանքի բացակայությունից` թերևս կարելի է ասել, որ այդ քայլն ինքնին նախագահական արշավում Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերի ինդիկատոր է, որը ցույց է տալիս շանսերի բացակայության մասին:

Սակայն այստեղ առանձնապես մարգարեական կարողություններ ունենալու կամ պայծառատես լինելու կարիք առանձնապես չկա էլ` տեսնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի կամ որևէ այլ ընդդիմադիր թեկնածուի շանսը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկյակը կարողացել է խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտը բաժանել այնպես, որ տիրեն ամբողջությամբ և միմյանց միջև վիճարկեն նախագահական իշխանությունը: Ընդ որում, սա, իհարկե, այն դեպքը չէ, երբ նրանք անհաշտ ձևանալով, դերասանությամբ կարողանում են բոլորին խաբել ու պայմանավորվել: Պարզապես նրանց երկուսի շահերից էլ բխում էր դաշտը բաժանելն ու այդպիսով միայն երկուսով իշխանությունը վիճարկելը:

Նրանք, իհարկե, կփորձեն նաև ապահովել այնպիսի իրավիճակ, երբ որոշակի կենսունակության իմիտացիոն դրսևորումներ կլինեն այլ ուժերի մոտ: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով փորձում է թարմ պահել և օգտագործել վաղուց մարգինալացած Հայ ազգային կոնգրեսին, քանի որ Կոնգրեսին օգտագործում է իր քաղաքական նպատակների աջակցության համար: Իհարկե, սա առանձնապես մեծ բան չէ, բայց ինչպես ասում են` չեղած տեղից գազարն էլ միրգ է:

Թե ինչ իմիտացիաներ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը` պարզ չէ: Չի բացառվում, որ նրան էլ փորձի օգտագործել Սերժ Սարգսյանը: Այստեղ խնդիրն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհամաձայնի սպասարկել Սարգսյանին, թեև, իհարկե, տեսականորեն չի բացառվում նաև նմանօրինակ զարգացումը:

Բանն այն է, որ Հովհաննիսյանն իր առաջադրմամբ հենց այդ գործով էլ զբաղվելու է` դառնալով ընդամենը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան մրցակցության գործիքներից մեկը` կամա թե ակամա: Արդյոք այս ամենից հետևո՞ւմ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից բացի` ով էլ որ առաջադրվի, դառնալու է նրանց գործիքը, նրանցից որևէ մեկին սպասարկողը միմյանց միջև պայքարում: Ավելի շուտ` այո:

Այո, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այն է, ինչ կա: Ներկայումս ակնհայտ է, որ հիմնական խաղացողները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են կամ, այսպես ասած, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք, իհարկե, դաշտը նոմինալ առումով չեն ամայացնի, քանի որ անապատում միմյանց դեմ մնալու պարագայում այլևս իրար խժռելուց բացի` այլ տարբերակ չի մնա, իսկ տանդեմը խուսափում է ուղիղ առճակատումից` մի շարք պատճառներից ելնելով:

Իսկ այն, որ դաշտում ներկայումս չկա մի քաղաքական ուժ, որը կկարողանա փոխել նրանց պլաններն ու նոր խաղ կամ նոր կանոններ թելադրել, նոր իրավիճակ ձևավորել` երևի թե ակնհայտ է, և պետք չէ զբաղվել լավատեսական սեթևեթանքներով: Պետք է ընդունել իրականությունը, ճանաչել այն` որքան էլ տխուր ու դառը լինի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ քննարկումներ կազմակերպել` դրանից ելք գտնելու, դրա դեմ պայքարելու համար: Հակառակ պարագայում ամեն ինչ հիշեցնում է ընդամենը հողմաղացների դեմ կռիվ՝ դնե՞ս մանդատը մի կողմ, թե՞ չդնես:

Մյուս կողմից` կա մի այլ նրբություն ևս: Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությանն ըստ ամենայնի բավական մեծ են լինելու արտաքին խաղադրույքներն ու գերտերությունների ուշադրությունը: Այսինքն` այս իմաստով երևի թե կարելի է արձանագրել, որ Սարգսյան-Քոչարյան մրցակցությունն էլ իր վրա զգալիորեն կրելու է արտաքին խաղացողների միջև առկա պայքարի կամ մրցակցության ազդեցությունը: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում խաղից դուրս մնալ` անկախ ավելի մանր գործիքի վերածվելու հեռանկարից: Այսինքն` բոլորն են փորձում առաջարկել իրենց ծառայություններն ու ակնկալում են դրա դիմաց ստանալ ինչ-որ բան՝ լինի ուղղակի, թե միջնորդավորված:

Հայաստանում ներկայումս ընթացող ներքաղաքական խմորումները տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ, իսկ ներքաղաքական սուբյեկտները՝ բացի իշխանությունից, ամենայն հավանականությամբ, անիմաստ են համարում արտաքին քաղաքական գործընթացներով ազդված այդ խաղում որևէ հակառակ երթևեկության, այլընտրանքային գործընթացի մասին մտածել` այդ մտորումները համարելով դատապարտված:

Մյուս կողմից էլ` խնդիրը միգուցե ոչ միայն մտորումները դատապարտված համարելն է, այլ այն, որ այդ սուբյեկտների մոտ արդեն սպառվել է այլընտրանքային մտքեր կամ ինքնուրույն մտքեր արտադրելու կարողությունը:

Այս պայմաններում իշխանության վերարտադրության հարցը կլուծվի կա՛մ բացառապես Սարգսյան-Քոչարյան պայքարի արդյունքում՝ եթե արտաքին ազդեցության կենտրոնները որոշեն առաջնորդվել այս տանդեմի ուժերի հարաբերակցության արդյունքով, կա՛մ էլ հենց արտաքին կենտրոնների միջև փոխհարաբերությունների արդյունքում, երբ Սարգսյան-Քոչարյան պայքարը կավարտվի այնպես, ինչպես կորոշվի արտաքին ուժերի միջև, այսինքն` ինչպես որ կավարտվի Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը կամ պայքարը, կամ ինչպիսի համաձայնության որ կգան երկու այդ բևեռները:

Ընդ որում, ավելի հավանական է հենց երկրորդ տարբերակը, այսինքն` Սարգսյան-Քոչարյան տանդեմի պայքարը կավարտվի առավելապես արտաքին կենտրոնների միջև համաձայնությունների հիման վրա, թեև, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի ներսում առավելության հասնելու քայլերը` արտաքին կողմերին ցույց տալու համար, որ իրականում իր ձեռքում է իշխանությունը և արժե իր վրա կատարել խաղադրույք:

Սա է թերևս իրականության գլխավոր առանցքը` որքան էլ այն, մեղմ ասած, չի բխում պետության ու հասարակության շահից: Եվ որքան էլ վտանգավոր է, որ հայաստանյան քաղաքականությունն ամբողջությամբ հայտնվել է նման իրավիճակում, զրկվել է կամքից և որևէ արդյունքի հասնելու կարողությունն ու իրավունքը հանուն անձնական բարեկեցության զիջել է արտաքին կենտրոններին, միևնույն է` այդ վտանգը հաղթահարելու համար նախ պետք է հանրայնորեն հստակ արձանագրել ու ախտորոշել այն: Առավել ևս այն դեպքում, երբ այդ քաղաքականության գրեթե բոլոր սուբյեկտները` ամեն մեկը յուրովի և իր մասով, փորձում են համոզել հանրությանը, որ այդպիսի բան չկա, և հատկապես իրենք գործում են զուտ հայաստանակենտրոնության մեկնակետից: Իրական արդյունքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, և որ հանրությանը հարկավոր է գործուն միջոցներ ձեռնարկել ինքնիշխան քաղաքական գործընթացի հասնելու համար: Իսկ հակառակը արատավոր շրջանի հերթական պտույտն է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում