Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ն զրկվեց անմեղությունից. The Washington Times

2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով գրեթե 700 երեխա զրկվել է իր ծնողից, և նրանց մեջ կան այնպիսիները, որոնք ծնվել են այդ ողբերգությունից հետո:

Մոտ ժամանակներս այդ երեխաները կդառնան 10 տարեկան և, ցավոք, այն, ինչ մնացել է նրանց իրենց հայրերից, պատմություններն են, որոնք հաղորդել են նրանց իրենց մայրերն ու հարազատները, լուսանկարները, հագուստի պարագաները և այլ իրեր:

Գաբրիել Ջեյկոբսը ծնվել է ողբերգությունից վեց օր անց: Նրա հայրը մահացել է Համաշխարհային առևտրական կենտրոնի փլված աշտարակներից մեկում:

Հնարավոր է, որ Գաբրիելին դեռ մանկուց պատմել են իր հոր զոհվելու պայմանների մասին և իրականում, ի տարբերություն այլ երեխաների, որոնք ևս ինչ-որ բան լսել են այդ օրվա ողբերգական իրադարձությունների մասին, սակայն անձնական կապ չեն զգում դրանց հետ, Գաբրիելը դարձել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժառանգություններից մեկը: Գաբրիելի նման երեխաները այն երեխաներն են, որոնք իրենց մեջ են կրում այդ ներքին կապը և կորցրել են իրենց անմեղության մի մասը հենց սկզբից:

Սակայն ինչ-որ իմաստով տասը տարի առաջ այս օրը ողջ ԱՄՆ-ն կորցրեց իր անմեղությունը:

Մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԱՄՆ-ն եղել է հենց այն նույն երկիրը, որն իր գիրկն է ընդունել բոլորին, եղել է ազատության հայրենիքը` դրա բուն իմաստով: Մենք գալիս և գնում էինք, երբ ցանկանայինք, մեզ ոչ ոք չէր ստուգում և մեզ ոչ ոք չէր հետևում: Այդ ժամանակվանից սկսած երկիրը ստիպված մեծացավ, պահակներ և պատնեշներ տեղակայեց, որպեսզի պաշտպանի իր քաղաքացիններին ահաբեկչության նոր դարաշրջանում:

Վերջին 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ում բազմաթիվ երեխաներ են ծնվել, որոնք լրացրել են այն սերունդը, որը պարբերաբար ենթարկվում է տարաբնույթ ստուգումների: Նրանք ի ծնե բնակվում են մի երկրում, որտեղ ինքնաթիռ նստելու համար անհրաժեշտ է հանել կոշիկները և որտեղ այգում առանց հսկողության թողնված պայուսակը ավտոմատ կերպով նշանկում է մարդկանց ընդհանուր տարհանում: Նրանք այլ բան չգիտեն:

Նախկինում ծնողները զգուշացնում էին երեխաներին, որ անհրաժեշտ է նայել երկու կողմերը, երբ անցնում են փողոցը, որ չի կարելի խոսել անծանոթների հետ և որ հասարակական վայրերում չի կարելի հեռու գնալ ծնողներից:
Այժմ ծնողները ստիպված են հավելել, որ երեխաները պետք է զգոն լինեն և կասկածանքով վերաբերվեն այն մարդկանց նկատմամբ, որոնք կարծես թե մտածում են վատ բան անել:

Ահաբեկչության դեմ պատերազմը շարունակվում է և, անկասկած, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ղեկավարի` Ուսամա բեն Լադենի սպանությունը ԱՄՆ-ին մի քանի միավոր է ավելացրել այս անդադար մարտում: Ոչ մի նշան չկա, որ այդ մարտը ավարտվել է և ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 11-ից հետո ծնված երեխաները ստիպված կլինեն իրենց կյանքը ապրել հերթական ահաբեկչության վախով:

Այն օրը, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում և հիշում ենք սեպտեմբերի 11-ի 3000 զոհերին, մենք համենայն դեպս կարող ենք սփոփվել նրանով, որ շատ ամերիկացիներ զոհվածներին համարում են ակամա զինվորներ պատերազմում, որը մենք հույս ունենք, մի օր կավարտվի:

Հույս ունենանք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ժառանգները մեծանալով՝ ամեն օր կհամոզվեն նրանում, որ երկիրն ու ժողովուրդը կանեն ամեն ինչ, որպեսզի այն հայրը, որին Գաբրիել Ջեյկոբսը երբեք չի տեսել, չզոհվի անտեղի, և որ ահաբեկչության դեմ այս պատերազմում հաղթանակը մեր կողմը լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում