Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը և Չավի Էրնանդեսը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարին խնդրել են ընկերական հանդիպում կազմակերպել Բրազիլիայի ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Այս թիմերը վերջին տարիներին հանդիպումներ չեն անցկացրել ֆինանսական խնդիրների պատճառով: Սակայն ըստ տեղեկատվության` այդ խնդիրը մոտ ժամանակներս կարող է լուծվել:
Iberdrola էներգետիկ ընկերությունը, որը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հովանավորն է, պատրաստակամություն է հայտնել իրագործել իսպանացի ֆուտբոլիստների ցանկությունը: Իսպանացիների հետ ցանկություն են հայտնել խաղալ նաև բրազիլացի ֆուտբոլիստները: Այդ մասին հայտարարել են Մարսելո Ժունիորը և Դանիել Ալվեսը:









































