Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հայաստանի առիթը

Այն, որ հունգար-ադրբեջանական գործարքը ծանր հարված էր Հայաստանի արժանապատվությանն ու պետական հեղինակությանը, վեր է կասկածից: Անկասկած է նաև, որ այդ հարվածն այնպիսին էր, որ Հայաստանին հնարավորություն էր ընձեռում արժանի պատասխան տալ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթության վրա: Սակայն փոխարենը Հայաստանը ձեռնամուխ եղավ քայլերի, որոնցից մեկը կարծես թե արդեն հարված է ինքն իրեն:

Մտածված, թե ոչ` Հայաստանում սկսվեց հակաեվրոպական քարոզ, որը ձեռք բերեց ցեղային դրսևորումներ` անթույլատրելիորեն վկայելով, որ Եվրոպայում իզուր են հույսեր փայփայում Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված, կամ Եվրոպայում իզուր են մտածում, թե Հայաստանի հետ հնարավոր է լիարժեք հարևանություն, ազատ առևտուր անել և այլն: Առավել ևս այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը ազատ առևտրի, ասոցացման համաձայնագրի և վիզային ռեժիմի դյուրացման համար բանակցություն է սկսել Եվրոպայի հետ, հակաեվրոպական հիստերիան կրկնակի ծանր հարված էր Հայաստանին, որ Հայաստանի իշխանությունը հասցրեց` չգիտես ինչ հաշվարկով կամ ում հրահանգով:

Ըստ որում, այս ամենը դեռևս շարունակվում է, թեև ոչ ամբողջ ծավալով, սակայն նկատելիորեն: Նկատելի է նաև, որ սաֆարովյան իրադարձությունները հակաեվրոպական քարոզի համար ինտենսիվորեն օգտագործում է նաև մեր ռազմավարական դաշնակիցն ու «ավագ եղբայրը»՝ Ռուսաստանի Դաշնությունը:

Պետք է նկատել, որ իրականում տեղի ունեցածի պարագայում եվրոպական դիրքորոշումները, մեղմ ասած, անբավարար էին թե՛ զուտ Հայաստանի տեսանկյունից, թե՛ նաև համաեվրոպական արժեքների և արժեհամակարգի: Բանն այն է, որ տեղի էր ունեցել այդ արժեքների ակնհայտ ոտնահարում, ընդ որում` նաև Եվրամիության անդամ երկրի իշխանության մասնակցությամբ, և Եվրոպան թերևս պետք է առավել հստակ ու կոնկրետ լիներ իր գնահատականներում և չտարվեր հերթական անգամ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չեզոքության մասին ինքնանպատակ թվացող խոսակցություններով:

Այս մասով, իհարկե, Եվրոպային ուղղված հարցեր կան: Բայց հարցեր, ոչ թե հակաեվրոպական քարոզ: Հայաստանը, որպես ԵԽ լիարժեք անդամ, ինչպես նաև որպես Եվրամիության հետ Արևելյան գործընկերության ծրագրի, ինչպես նաև ասոցացման բանակցությունների մեջ գտնվող պետություն, կարող էր և պետք է ուղղեր իր հարցերը Եվրոպային` այն ընտանիքին, որի լիարժեք անդամն է ձգտում դառնալ: Սակայն խնդիրը այս պարագայում այն է, որ հարցերի փոխարեն` եղավ հակաեվրոպական հիստերիա, ինչը պետության ու քաղաքականության հետ քիչ կապ ունի:

Ավելին` Եվրոպայի դիրքորոշումներում ավելի ու ավելի է զգացվում այդ աշխարհամասում տնտեսական մեծ ճգնաժամի շունչը, որը քաղաքական լուրջ զիգզագների տեղիք է տալիս: Սակայն դա Հայաստանի համար պետք է լինի ոչ թե հակաեվրոպական գինարբուքի կազմակերպման, այլ եվրոպական կյանքին, եվրոպական ընտանիքին ինտեգրման առիթ:

Առիթն այն է, որ Հայաստանը կարող է ներկայիս իրավիճակն օգտագործել հակաճգնաժամային եվրոպական դիսկուրսի մեջ ներգրավվելու համար` սաֆարովյան օրինակը ընդունելով ելակետ և դրա վրա կառուցելով եվրոպական ընտանիքի և եվրաարժեքների ապագայի վերաբերյալ իր կոնցեպտը: Հայաստանը հիանալի առիթ ուներ հանդես գալու գնահատականներով և առաջարկություններով, եվրոպական կյանքի նորոգման մասին իր պատկերացումներով, հեռանկարային դիտարկումներով և տեսլականներով, թե՛ եվրոպական էլիտաներին, թե՛ շարքային եվրոպացիներին ուղղված առաջարկներով:

Արդյոք Հայաստանում որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին, թե՞ այդ մտորումները բացարձակապես չեն տեղավորվում այն բիզնես-տրամաբանության մեջ, որով առաջնորդվում է մեր արտաքին քաղաքականության համակարգը:

Լուսանկարում՝ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում