Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին նշել է, որ իր համար հաճելի է Ա Սերիայի թիմերում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստների:
«Ներկայիս ֆուտբոլում ամենալավը վերադարձն է դեպի երիտասարդական ֆուտբոլ: Այժմ երիտասարդներն ավելի գնահատված են, քան լեգեոներները: Սա է իտալական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնելու լավագույն միջոցը»,- Լիպիին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:
Նշենք, որ ֆինանսական բարդ պայմաններում իտալական ակումբները իսկապես սկսել են ավելի շատ վստահել երիտասարդ ֆուտբոլիստներին:










































