Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Ով հաղթեց և ով պարտվեց սեպտեմբերի 11-ից հետո

2001թ. սեպտեմբերի 11-ը ամենանշանակալի օրերից մեկն էր, որ փոխեց համաշխարհային պատմությունը:

2001թ. սեպտեմբերի 11-ը ամենանշանակալի օրերից մեկն էր, որ փոխեց համաշխարհային պատմությունը:

Ինչպես Բեռլինյան պատի անկումը 1989-ի նոյեմբերի 9-ին խորհրդանշեց «սառը պատերազմի» ավարտը, այդպես էլ Ալ Ղաիդայի հարձակումը ԱՄՆ-ի վրա նոր դարաշրջան բացեց: Ոչ կառավարական խումբն այդ օրն ավելի շատ ամերիկացիներ սպանեց, քան դա հաջողվեց Ճապոնիայի կառավարությանը, երբ անսպասելիորեն հարձակում գործեց մեկ այլ նշանակալի օր՝ 1941թ. դեկտեմբերի 7-ին: Ջիհադի ահաբեկչական շարժումը տասը տարի շարունակ թափ էր հավաքում, և սեպտեմբերի 11-ը դարձավ շրջադարձային: Ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ նոր դարաշրջանը, որն սկսվեց հինգ տարի առաջ:

Ոմանք ենթադրում են, թե սեպտեմբերի 11-ի իրադարձությունները նշանավորեցին «քաղաքակրթությունների բախումը» (Իսլամի և Արևմուտքի): Հավանաբար իրականում դա հենց այն է, ինչը նկատի ուներ Ուսամա բեն Լադենը: Ահաբեկչությունը թատերականացված ներկայացում է: Ծայրահեղականները սպանում են անմեղ մարդկանց, որպեսզի իրենց նպատակը դրամատիկ դարձնեն, որպեսզի դա ցնցի և սարսափեցնի որոնած լսարանին: Նրանք հենվում են մի քաղաքականության վրա, որը Քլարկ ՄքՔոլեյը և ուրիշներն անվանում են «ջիու-ջիթսու», որտեղ փոքր մարտիկն ավելի մեծ հակառակորդի ուժն օգտագործում է նրան հաղթելու համար:

Բեն Լադենը հուսով էր, որ ԱՄՆ-ն կներգրավվի Աֆղանստանի պատերազմին, ինչպես եղավ երկու տասնամյակ առաջ խորհրդային միջամտության ժամանակ, որը նպաստեց ջիհադականների շարքերի ընդլայնմանը: Բայց ամերիկացիները թալիբների կառավարությունից ազատվելու համար օգտագործեցին սահմանափակ թվով զինուժ, խուսափեցին խաղաղ բնակչության շրջանում զոհերից և կարողացան ստեղծել տեղի քաղաքական ենթակառուցվածքները:

Այդ պայքարի առաջին փուլում հաղթեց ԱՄՆ-ն, չնայած հաղթանակը միանշանակ չէր: Ալ Ղաիդան կորցրեց իր թաքստոցները, որտեղից ծրագրում էր հարձակումներ իրականացնել: Առաջնորդներից շատերը կամ զոհվեցին, կամ նրանց բռնեցին, իսկ կենտրոնական կապուղիները վնասվեցին: Այնուհետև Բուշի վարչակազմը դարձավ իր հպարտության զոհը և մեծ սխալ թույլ տվեց` ներխուժեց Իրաք առանց միջազգային հանրության աջակցության: Իրաքն ապահովեց խորհրդանիշերը, խաղաղ բնակչության շրջանում զոհերը և հող ստեղծեց ապագա հավաքագրման համար, ինչը ջիհադի ծայրահեղականները փնտրում էին Աֆղանստանում: Իրաքը փաստորեն Ջորջ Բուշի նվերն էր Ուսամա բեն Լադենին:

Ալ Ղաիդան կորցրեց իր կենտրոնական կազմակերպչական ներուժը, բայց դարձավ խորհրդանիշ և կենտրոն, որի շուրջը կարող էին համախմբվել համանման մտածողությամբ ընդօրինակողները: Նրա խորհրդանիշերը և ուսումնասիրվող նյութերը ինտերնետի միջոցով հասանելի դարձան ողջ աշխարհին: Կարևորը ոչ թե այն էր` Ալ Ղաիդան անմիջաբար մասնակցել է Մադրիդի և Լոնդոնի պայթյուններին և կամ վերջերս Ատլանտիկայով թռչող ինքնաթիռը պայթեցնելու փորձին, այլ այն միջոցը, որով վերածվեց հզոր «բրենդի», և երկրորդ ռաունդում հաղթեցին ծայրահեղականները:

Ջիհադի ահաբեկության դեմ պայքարում հետագա ռաունդների մենամարտի արդյունքը կախված է լինելու «ջիու-ջիթսու» քաղաքականության ծուղակից խուսափելու մեր ընդունակությունից: Դա մեղմ ուժի գործադրման գայթակղության ավելի մեծ կիրառում կպահանջի` ի տարբերություն լայնորեն կիրառվող կոշտ զինուժի, ինչն անում է Բուշի վարչակազմը: Քանի որ պայքարը ոչ թե Իսլամի և Արևմուտքի բախումն է, այլ քաղաքացիական պատերազմն իսլամի շրջանակներում, որն ընթանում է ահաբեկիչների փոքրամասնության և ոչ ուժային պայքարի կողմնակիցների գերակայող մեծամասնության միջև:

Ջիհադի ծայրահեղականությանը հնարավոր չէ հաղթել, եթե չհաղթի այդ գերակայող ուղղությունը: Ռազմական ուժը, հետախուզությունն ու միջազգային ոստիկանական համագործակցությունը պիտի կիրառվեն ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ, որոնք համագործակցում են Ալ Ղաիդայի հետ կամ ոգեշնչվում նրա օրինակով, իսկ մեղմ իշխանությունը պիտի ձգտի ներգրավել գերակայող ուղղությունը և նվազեցնել ծայրահեղականների ազդեցությունը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասել է, թե այդ պատերազմում հաջողության աստիճանը կախված է այն բանից, թե որքանով է սպանված ահաբեկիչների թիվը գերազանցում նոր հավաքագրված ահաբեկիչների թվին: Հենց այդպիսի ստանդարտի պատճառով են ծագում մեր խնդիրները: 2003թ. նոյեմբերին ահաբեկիչների թիվն Իրաքում կազմում էր 5000 մարդ: Այս տարի նրանց թիվը հասել է 20000-ի: Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Պենտագոնի ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Ռոբերտ Քասլենը հայտարարել է. «Մենք չենք հասցնում նրանց ավելի արագ ոչնչացնել, քան նրանք հայտնվում են: Մենք անհաջողություններ ենք կրում նաև մեղմ ուժի կիրառման դեպքում: Մենք Պենտագոնում մեր հակառակորդներից ետ ենք մնում հաղորդակցության միջոցներն օգտագործելու հարցում՝ թե սովորեցնելու, թե վարձելու»:

Թե ինչպես ենք օգտագործում ռազմական իշխանությունը` ազդում է նաև Ռամսֆելդի վերաբերմունքի վրա: Սեպտեմբերի 11-ից հետո ամբողջ աշխարհը մեծ համակրանքով և ըմբռնումով էր վերաբերվում ԱՄՆ-ի ռազմական հարվածին, որն ուղղված էր թալիբների դեմ: Ամերիկյան ներխուժումը Իրաք` մի երկիր, որը կապ չուներ սեպտեմբերի 11-ի հարձակման հետ, կտրուկ նվազեցրեց ԱՄՆ-ի գրավչությունը և բարի կամքի դրսևորումը մահմեդական այնպիսի երկրում, ինչպիսին Ինդոնեզիան է, որտեղ 2000 թվականին բնակչության 75 տոկոսը հավանություն էր տալիս ԱՄՆ-ի գործողություններին, իսկ այսօր այդ թվի միայն կեսն է պաշտպանում ԱՄՆ-ի գործողությունները: Իսկապես, պառակտված երկրի օկուպացիան կեղտոտ գործ է, որը դատապարտված է Աբու Գրեյբի և Հադիթի նման դրվագների երևան գալուն, որոնք իրենց հերթին կտրուկ նվազեցնում են Ամերիկայի գրավչությունը ոչ միայն Իրաքում, այլև ամբողջ աշխարհում:

Կոշտ և մեղմ ուժը միավորելու ընդունակությունը իմաստուն ուժ է: Երբ «սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ը ներխուժեց Հունգարիա և Չեխոսլովակիա, դա թուլացրեց Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ի ունեցած մեղմ ուժը: Երբ անցած ամիս Իսրայելն սկսեց ռմբակոծել Լիբանանը, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն այնքան մեծաթիվ էին, որ Հըզբոլլահի հասցեին Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ավելի վաղ հնչող քննադատությունն արաբական քաղաքականության մեջ անիմաստ դարձավ: Երբ ահաբեկչական ծայրահեղականությունը սպանեց անմեղ մահմեդական բնակիչներին (1993-ի Իսլամական ջիհադը, կամ Աբու Մուսաբա ալ Զարքավիի գործողությունները 2005-ին Ամմանում), ոչնչացվեց սեփական մեղմ ուժը, և նրանք զրկվեցին աջակցությունից:

Ամենակարևոր դասը, որը կարելի է քաղել սեպտեմբերի 11-ի դեպքերից հինգ տարի անց` այն է, որ ջիհադի ահաբեկչության դեմ կոշտ և մեղմ ուժի միավորումից հրաժարվելը մեզ ծուղակը կգցի, որը տեղադրել են նրանք, ովքեր ձգտում են քաղաքակրթությունների բախմանը: Մահմեդականները, նրանց թվում` իսլամիստները տարբեր տեսանկյուններ ունեն, և մենք պիտի վախենանք այն ռազմավարություններից, որոնք զանազան խմբերը միավորում են մեկ անվան տակ և դրանով իսկ օգնում մեր թշնամիներին: Մենք համոզիչ դրդապատճառ և բազմաթիվ պոտենցիալ դաշնակիցներ ունենք: Բայց մեղմ և կոշտ ուժերը իմաստուն ռազմավարության մեջ միավորելուց հրաժարվելը կարող է ճակատագրական լինել:

Ջոզեֆ Նայը Հարվարդի համալսարանի Քենեդու անվան իրավունքի դպրոցի դասախոս է:

Սույն հոդվածը տպագրվում է Project Syndicate-ի թույլտվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում