Պակիստանում 33 տարվա ազատազրկման ենթարկված «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Բեն Լադենի բժիշկը՝ Շաքիլ Աֆրիդին, ամերիկյան Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ պակիստանյան Միջգերատեսչական հետախուզությունն ԱՄՆ-ին համարում է իր ոխերիմ թշնամին:
Փեշավարի բանտից հեռուստաալիքին տված հարցազրույցում Աֆրիդին նշել է, որ հարցաքննության ժամանակ ISI հակահետախուզության սպաներն իրեն մեղադրել են «երկրի գլխավոր թշնամուն», որն «ավելի վտանգավոր է, քան հնդիկները», օգնություն ցուցաբերելու մեջ:
Բժիշկն իր ներկայությունը բանտում անվանել է «անդադար խոշտանգում»: Նրա խոսքերով՝ բանտի մյուս դատապարտյալներն իրեն հայտնել են, թե իրենց մշտապես հիշեցնում են, որ անհրաժեշտ է պատճառներ հորինել, թե ինչու իրենք չեն կարող ներկայանալ հաստատություն այցելող ԿՀՎ սպաների առջև պարբերաբար անցկացվող հարցաքննություններին:









































