Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սուլթանգազի շրջանում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է գրանցվել: Նշվում է, որ մեծ թվով վիրավորներ կան:
Միևնույն ժամանակ, հրդեհ է բռնկվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Աթաթուրքի մշակույթի տանն ու Քարթալում գտնվող դպրոցներից մեկում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:









































