Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Գարեգին Բ-ն հանդիպել է Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետի հետ

Նիս կատարած Հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետև հայրապետական պատվիրակության անդամների, թեմական և ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց և հավատացյալ հայորդիների հետ ուղևորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց Հայրապետը ծաղկեպսակ դրեց նաև Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:

Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընթրիք` ի պատիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվել է պատմաբան, հրապարակախոս, բարերար Հովհաննես Չիլինգիրյանը` ի գնահատություն Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներդրած ջանքերի, եկեղեցանվեր ու ազգասեր երկարամյա վաստակի: Նորին Սրբությունը հանդես է եկել խոսքով` ի մասնավորի ասելով. «Սիրելիներ, դարերով վկայված է այն իրողությունը, որ մեր Սուրբ Եկեղեցուց, սրբազան արժեքներից հեռու հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունն ու գիտակցությունը, անխաթար պահել հավատքը: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին գոյավորվում է միասնությամբ ու հավատացելոց հավաքականությամբ, քանզի ինչպես հաստատում է առաքյալը, ի Քրիստոս «մի մարմին ենք բոլորս» (Ա Կորնթ. Ժ 17): Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միասնության այս անհերքելի ճշմարտությունը քարոզեց ու արմատավորեց մեր ժողովրդի մեջ` իբրև հիմք հայ քրիստոնեական ինքնության ու հարատևության: Մենք սիրո, միասնության ու միաբանության և առ մեր Սուրբ Եկեղեցին հավատարմության այս հորդորով ենք եկել և ակնկալում նաև Հայ Եկեղեցու ծոցից հեռացած որոշ հայորդիների զղջումով վերադարձը Մայր Եկեղեցի, որը սիրող ծնողի պես փայփայում է իր զավակներին, սնում ու խնամում և բաշխում կենարար շնորհները Ամենակալ Տիրոջ: Բոլոր հայորդիք զավակներն են մեր Սուրբ Եկեղեցու, որն իր օրհնությունները բաշխում է ամենքին, ներում ապաշխարողի մեղքերը, հորդորում սրբորեն պահպանել ու հարգել մեր հայրերի կողմից հաստատված ու մեզ ավանդված եկեղեցական սրբազան կանոններն ու ավանդությունը և ապրել ու գործել հավատքով զորացյալ, որպեսզի շեն ու պայծառ լինի ազգային-եկեղեցական մեր կյանքը»:

Վեհափառ Հայրապետը հորդորել է հավատավոր հայորդիներին մեր Սուրբ Եկեղեցու և Հայրենիքի պայծառության նախանձախնդրությամբ շարունակել աստվածահաճո և բարեպաշտ ընթացքը, լինել օրինապահ ու պատվավոր քաղաքացիները Ֆրանսիայի, միշտ մնալ հավատարիմ և արժանավոր զավակները հայոց ազգի և Սուրբ Եկեղեցու:

Սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ Պատարագ 1 մատուցվել Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցում: Պատարագին ներկա են եղել Քույր Եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո Նորին Սրբությունը հանդիպել է Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների անդամների, հավատացյալ հայորդիների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում