Արձակագիր, լրագրող, «կարճ պատմվածքի» վարպետ Օ՛ Հենրին (իսկական անունը՝ Վիլյամ Սիդնեյ Փորթեր) ծնվել է 1862թ. Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ):
1882թ. ՎԻլյամ Փորթերը տեղափոխվում է Օսթին քաղաք, որտեղ աշխատում է որպես դեղագործ, բանկային ծառայող ու թղթակից:
Առաջին գրական փորձերը կատարել է 1880-ականներին:
Բանկում պակասորդի պատճառով ստիպված է լինում փախչել Հոնդուրաս ու Օսթին է վերադնում կնոջ մահացու հիվանդության լուրը լսելուն պես: Վերադառնալուն պես կալանավորվում է, դատապարտվում 5 տարվա ազատազրկման Օհայո նահանգի Կոլումբուս դաշնային բանտում: Բանտում աշխատում է լազարեթում, նրան առանձին սենյակ է տրամադրվում, որտեղ հնարավորություն է ունենում պատմվածքներ գրելու:
Բանտում գտնվելու առաջին երկու տարում Նյու Յորքի ամսագրերում հայտնվում են նրա 14 պատմվածքները՝ հրապարակված տարբեր կեղծանուններով (Oliver Henry, S.H. Peters, James L. Bliss, T.B. Dowd, Howard Clark):
Գրողը բանտում է գրել իր առաջին պատմվածքը՝ «Դիք Սվիսթունի սուրբծննդյան նվերը» Օ՛Հենրի կեղծանվամբ, որը հրատարակվել է 1899թ.:
1901թ. նա վաղաժամ ազատվում է բանտից, ապա տեղափոխվում Նյու Յորք:
1903թ. նա պայմանագիր է կնքում World հրատարակության հետ՝ ստանալով 100 դոլար 1 պատմվածքի համար:
1904թ. լույս է տենում նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Արքաներն ու կաղամբը», ապա մյուսները՝ «Չորս միլիոնը», «Արևմուտքի սիրտը», «Ճակատագրի ուղիները» ևն:
Կյանքի վերջին շաբաթները գրողն անցկացրել է միայնության մեջ Նյու Յորքի հյուրանոցային համարում: Նա ծանր հիվանդ էր, շատ խմում էր ու այլևս չէր կարող աշխատել:
1910թ. հունիսի 5-ին նա մահանում է Նյու Յորքում շաքարային դիաբետից:
Նա հեղինակել է ավելի քան 300 պատմվածք:
Նրա ստեղծագործություններից շատերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:












































