Saturday, 20 06 2026
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք

Կամբոջան Շվեդիային է արտահանձնել Pirate Bay ֆայլափոխանակման պորտալի հիմնադրին

Կամբոջայի իշխանությունները Շվեդիային են արտահանձնել Pirate Bay ֆայլերի փոխանակման կայքի հիմնադիրներից մեկին՝ 2012 թ. սեպտեմբերի 12-ին ձերբակալված Սվարթհոլմ Վարգին: Ավելի վաղ դատարանը պորտալի երեք համահիմնադիրներին դատապարտել էր բանտային ազատազրկման և 3.6 մլն դոլար տուգանքի:

Սակայն Վարգը թաքնվում էր հետաքննությունից: Ծրագրավորողի դեմ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2009 թ. այն բանից հետո, երբ նա չհայտնվեց շվեդական բանտում՝ հեղինակային իրավունքների խախտման համար սահմանված իր պատիժը կրելու համար:

Pirate Bay կայքը համարվում է աշխարհի 7 խոշորագույն տորենտ-տրեկերներից մեկը, որն ամբողջ աշխարհում օգտատերերին հնարավորություն է տալիս փոխանակվել երաժշտությամբ, ֆիլմերով, էլեկտրոնային գրքերով և այլն: Ընդ որում, ֆայլերը մնում են օգտատերերի համակարգիչներում, պորտալը միայն տրամադրում է հատուկ տորենտ-ֆայլեր, որոնց օգնությամբ իրականցվում է ներբեռնումը: 2010 թ. մայիսից Pirate Bay-ի համար հոսթինգի ծառայություններ է մատակարարում Շվեդիայի ծովահենային կուսակցությունը:

Կայքը գործում է նաև այսօր՝ չնայած առանձին պետությունների կողմերից այն փակելու փորձերին: 2012 թ. մայիսին Բրիտանիայի իշխանությունները կարգադրեցին ինտերնետ փրովայդերներին արգելափակել կայքի մատչումը:

Դատարանի որոշման մեջ նշվում էր, որ Pirate Bay-ի սեփականատերերը և օգտատերերը «դիտավորյալ կերպով խախտում են հեղինակային իրավունքի մասին օրենքը և մյուսներին դրդում են այն խախտել», ինչով իբր «ոչնչացվում են աշխատատեղերը Մեծ Բրիտանիայում»:

Իրենց հերթին, ծրագրավորողների պաշտպանության ներկայացուցիչները դեռ 2009 թ. նշում էին, որ կայքը նպատակ չունի եկամուտ ստանալ և ստեղծված է բացառապես տեղեկատվության ազատ տարածման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում