Չինական Յունան գավառում տեղակայված Իլյան բնակավայրում ջրհեղեղի և սողանքների պատճառով այսօր տարհանվել է մի քանի հազար մարդ: Այս մասին հաղորդում է Չինական կենտրոնական հեռուստաընկերությունը:
Ներկա դրությամբ աղետի գոտի փրկրարաներ են ուղարկվել: Հաղորդվում է, որ տեղումների քանակը յոթ ժամվա ընթացքում միջինը կազմել է 152մմ: Տարածաշրջանում ավերվել են կամուրջները և ջրի տակ են անցել ճանապարհները:
Անցած ուրբաթ նույն բնակավայրում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել: Դրանցից ամենահզորը կազմել է 5,7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 89 մարդ, 820-ը վիրավոր է: Տարհանվել է ավելի քան 200 հազար տեղի բնակիչ և վնասվել է 430 հազար շինություն:









































