Սաուդյան Արաբիան կտրուկ ավելացրել է ամենօրյա արտահանվող նավթի քանակը` այն հասցնելով 9 մլն բարելի, այսինքն` 700 հազար բարել ավել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով սաուդյան աղբյուրներին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ծածկել նավթային համաշխարհային շուկայի ցանկացած պակաս:
Մենք տեղեկացրել էինք, որ OPEC-ը քննարկել է այս խնդիրը և որոշում կայացրել, որ շուկայում նավթի կտրուկ պակասի դեպքում այդ կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ավելացնել արդյունահանումն ու արտահանումը:
Նավթի գներն աճում են Լիբիայի իրավիճակի սրմանը զուգահեռ: Մինչդեռ Լիբիայի նավթաարդյունահանման ոլորտի ներկայացուցիչն ասել է, որ չնայած երկրի անկայուն վիճակին, նավթի արտահանումը չի կրճատվել: