Monday, 06 05 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին

«Կոնֆլիկտ լուծելու կախարդական միջոց չկա»

News.az լրատվականը հարցազրույց է ունեցել 1994-ից 2007թթ.-ը Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ջոնաթան Փաուելի հետ:

– Ո՞րն է Բաքու` ձեր այցի հիմնական նպատակը:

– Ես Բաքու եմ ժամանում այլ փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, որոնք ներգրավված են եղել Հյուսիսային Իռլանդիայի և Կիպրոսի խաղաղարար գործընթացներին: Մեզ հրավիրել են International Alert խումբը, Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնն ու Հումանիտար հետազոտությունների միությունը` մասնակցելու կլոր սեղանների, որտեղ քննարկվելու է զինված հակամարտությունների դադարեցման և համայնքների խաղաղ գոյակցության փորձը:

Կլոր սեղանների ընթացքում միջազգային և ադրբեջանցի փորձագետները քննարկելու են խաղաղարար գործընթացներում բեկում մտցնող գործոնները, համաձայնության հասնելու հիմնական խոչընդոտներն ու դրանք ուղղելու ձևերը, ինչպես նաև խաղաղարար գործընթացներում հասարակական նախաձեռնությունների ու լրատվամիջոցների դերը, հարաբերությունների կառուցման մոտեցումներն ու խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ պայմանները:

– Ո՞րն է անջատողական ձգտումների լուծման բրիտանական փորձը: Կա՞ բրիտանական դեղատոմս:

– Կոնֆլիկտների լուծման կախարդական դեղամիջոց կամ բանաձև չկա, և բոլոր կոնֆլիկտները յուրահատուկ են: Չեմ կարծում, որ հնարավոր է մի կոնֆլիկտի լուծումը կիրառել մեկ այլ կոնֆլիկտի, լիովին այլ իրավիճակի դեպքում: Այսինքն` կան բաներ, որ ուսուցողական են խաղաղարար գործընթացում, որ կարող են օգտակար լինել մեկ այլ գործընթացում: Երբ ես Հյուսիսային Իռլանդիայի խաղաղարար գործընթացի մասին գիրքս էի գրում, կառավարությունը թույլ էր տվել օգտվել կառավարական արխիվներից, և ես եկա եզրակացության, որ խաղաղարար գործընթացում ամենակարևորը հենց գործընթացն է:
Առանց գործընթացի` խաղաղության հույս չի կարող լինել առաջընթացի հեռանկարներով: Մերձավոր Արևելքում բոլորը քիչ թե շատ գիտեն իսրայելցիների ու պաղեստինցիների բանակցությունները ինչի են հանգեցնելու, սակայն այնտեղ գործընթաց չկա, հետևաբար չի կարող և առաջընթաց լինել: Սա շատ լավ ընդգծվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի կողմից, ով ասել էր. «Լավ լուրն այն է, որ թունելի վերջում լույս կա, իսկ վատ լուրն այն է, որ չկա թունել»:
Եթե կա գործընթաց, ապա չպետք թույլ տալ, որ այն տապալվի: Սա ես անվանում եմ հեծանիվի թեորիա: Չի կարելի թողնել, որ հեծանիվն ընկնի, հակառակ դեպքում շատ դժվար կլինի այն բարձրացնել: Այսպիսով, պետք է պատրաստ լինել կուլ տալու քաղաքական ցավը առաջ շարժվելու ճանապարհին:
Վերջապես պետք է հասկանալ, որ խաղաղությունը իրադարձություն չէ, այլ գործընթաց:

– Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Իռլանդիայի միջև զուգահեռները:

– Ես գալիս եմ Բաքու, մեկնելու եմ Երևան և Լեռնային Ղարաբաղ` ծանոթանալու հակամարտության ու խաղաղության հեռանկարներին: Մինչ սա չիրականացնեմ, չեմ կարող մեկնաբանություններ տալ զուգահեռների մասին:

– Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է և Ադրբեջանը այնտեղի հայերին առաջարկում է ինքնավարության բարձր մակարդակ: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում այս խնդրին:

– Իմ փորձում ինքնիշխանության և ինքնորոշման հարցերը ամենաբարդերն են: Հյուսիսային Իռլանդիայում հանրապետականներն ու ազգայնականները վիճում են այն հարցի շուրջ, որ Հյուսիսային Իռլանդիայի ճակատագիրը որոշի ողջ Իռլանդիան:
Բայց Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստական բնակչության զգալի մասը գտնում է, որ այդ որոշումը պետք է կայացնի միայն այդ երկրամասի բնակչությունը: Վերջիվերջո համաձայնություն կայացվեց, որ տեղի բնակչությունը միայն պետք է հնարավորություն ունենա որոշելու իր ապագան` համատեղելով անցողիկ կառավարության և երկու համայնքների շահերը պաշտպանող ղեկավարի հետ: Այս համաձայնությունը դրվեց հանրաքվեի և՛ Իռլանդիայի Հանրապետությունում, և՛ Հյուսիսային Իռլանդիայում, և երկուսում էլ ստացավ բնակչության մեծամասնության աջակցությունը: Բայց, ինչպես շեշտեցի, սա հյուսիսիռլանդական մոդելն է և այլ դեպքերում հնարավոր է կիրառելի չլինի:

– Ի՞նչ դեր կարող է ունենալ հանրային դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

– Հակամարտությունների հիմնական խնդիրներից մեկն այն է, որ քաղաքականությունն է գերակշռում. եթե կողմերից մեկը բանակցություններից դուրս է գալիս` հայտարարելով, որ հաղթել է, մյուս կողմը իրեն պարտված է զգում:
Սա առավել ակնհայտ էր 1994-ին, երբ Իռլանդական հանրապետական բանակը հրադադար հայտարարեց, և դրա կողմնակիցները իրենց հաղթանակն էին տոնում, չնայած որ դա պահանջում էին 30 տարվա ընթացքում: Միայն այս մտայնության հաղթահարումը հնարավորություն կտա վերջնական կարգավորման հանգել: Կողմերը պետք է հաղթահարեն այն զգացողությունը, որ իրենք հաղթել են, ինչպես նաև մտածեն, թե ինչպես համաձայնության գան` հաշվի առնելով նաև հակառակ կողմի դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում