Հանգստի մեկնելուց առաջ մտահոգվում ենք, թե ինչ հագուստ վերցնել, որպեսզի տվյալ երկրում վատ իրավիճակում չհայտնվենք: Պարզվում է, որ միայն Արևելքը չէ, որ հստակ dress-code է պահանջում, այլ հնարավոր է նաև Եվրոպայում վատ վիճակի մեջ ընկնել:
Սեքսուալ լինելն արգելված է
Կան երկրներ, որտեղ չեն հանդուրժում կանանց ազատ հագուկապը, եթե անգամ նա հյուր է: Այդպիսիններից է Քաթարը, որտեղ «անպարկեշտ և բաց հագուստը»` հատկապես բաց ծնկները և ուսերը չեն հանդուրժում:
Վատիկանը, որը պետություն է պետության մեջ, ունի իր կանոնները, որոնք տարբերվում են իտալական կանոններից: Եթե կանայք ցանկանում են առանց նկատողություն ստանալու այցելել Վատիկանի թանգարաններն ու եկեղեցիները, պետք է բաց հագուստ չկրեն. մինչև ծնկները և ուսերը պետք է փակ լինեն:
Իտալիայում կան նաև այլ վայրեր, որտեղ ևս հագուկապին հետևում են: Օրինակ՝ Կաստելլամարե դի Ստաբիայում կարճ կիսաշրջազգեստներ օրենքով արգելված է կրել: Օրենքի խախտում է համարվում նաև կոնքերին իջեցված տաբատներ և խոր բացվածքով շապիկներ կրելը, որի համար նախատեսված է 300 եվրո տուգանք:
Իտալիայում նույնիսկ ծովափնյա քաղաքներում արգելվում է ծովափից դուրս գտնվող տարածքում լողազգեստով հայտնվելը, դրա համար ևս օրենքը նախատեսում է տուգանք:
Իսկ Թայլանդում, ի տարբերություն Իտալիայի, զբոսաշրջիկներից ավելի քիչ են պահանջում՝ ուղղակի արգելելով առանց ներքնազգեստի փողոց դուրս գալը:
Կոշիկները նշանակություն ունեն
Ավելին հեռու են գնացել Կապրի կղզում. բանկիչները մեծ կարևորություն են տալիս հանգստին և լռությանը, ուստի տանել չեն կարողանում աղմկոտ կոշիկները:
Կարմելայում (Կալիֆոռնիա) արդեն շատ վաղուց արգելված է բարձրակրունկ կոշիկներ կրելը: Ընդ որում՝ այս օրենքը ավելի շատ խորհրդի բնույթ է կրում, զբոսաշրջիկները կարող են ստանալ և իրենց հետ վերցնել բարձրակրունկ կոշիկներ կրելու թույլտվությունը: Իսկ, օրինակ, Հունաստանի պատմական վայրերում այդ թույլտվությունները չեն անցնում, քանի որ զբոսաշրջիկներն արդեն վաղուց լուրջ վնաս են հասցրել իրենց բարձր կրունկներով Ակրոպոլիսին և այլ հնամենի մշակութային հուշարձաններին:
Պուրիտանական Ամերիկայում այդքան էլ չեն ընդունում կոնքերին իջեցված տաբատներ, ջինսեր, կիսատաբատներ և կիսաշրջազգեստներ կրելու նորաձևությունը: Տուգանքները սահմանված են Ատլանտայի 5 շրջակա բնակավայրերում: Ընդ որում՝ օրենքի հեղինակները չեն ծուլացել, նույնիսկ սահմանել են չափ, որի համաձայն, եթե 3 դյույմից ավել է ցուցադրվում ներքնազգեստը, ուրմեն հնարավոր է խնդիրներ ունենալ օրենքի հետ:
Հատկապես ծանր է վիճակը կոնքից ցածր տաբատների սիրահարների համար, քանի որ Ֆորեստ Պարկ փոքրիկ քաղաքում այն կրելու համար պետք է վճարել 1000 դոլար տուգանք, իսկ Ալաբամայի Մոնտգոմեր կոմսությունում տուգանք է նախատեսված 100 դոլար՝ դեռահասների և 150 դոլար՝ չափահասների համար: Այստեղ ապրում են հետևյալ սկզբունքով` «Բարձրացնելով տաբատը, կբարձրացնես քո իմիջը»:
Թվում է՝ տուգանքն այն առավելագույն պատժամիջոցն է, որ կարելի է ստանալ հագուստ կրելու համար, պարզվում է, որ ոչ. ամերիկյան Դելկամբր քաղաքում ներքնազգեստը ի ցույց դնելու համար հնարավոր է մինչև 6 ամիս բանտ նստել:











































