Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Շնորհավո՛ր, Հայաստան (լուսանկարներ)

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կիրակի օրը Ստամբուլում հռչակվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, վերջին տուրում հաղթանակ տոնելով Հունգարիայի հավաքականի նկատմամբ: Մեր տղաները երրորդ անգամ նվաճեցին օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, վերհաստատելով Հայաստանի շախմատային տերություն լինելու հանգամանքը:

Փոքր Հայաստանն իր մեծ տեղն ամրագրեց շախմատի համաշխարհային քարտեզի վրա: Մեր շախմատիստների հաղթանակը հատկապես ուրախալի և ոգևորիչ էր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում մեր մյուս մարզիկների դժգույն մրցելույթների ֆոնին: Բարեբախտաբար, գոնե շախմատային ասպարեզում մենք ցուցաբերում ենք կայունություն, և ընդ որում ոչ թե միջակ, միջին, այլ բարձր մակարդակի վրա հաստատված մի կայունություն, պարբերաբար հաստատելով մեր հաղթանակների ոչ պատահական, օրինաչափ և տրամաբանական լինելը:

Այս իմաստով, շախմատային հավաքականի, մեր շախմատիստների հաղթանակները ունեն ոչ միայն բարոյահոգեբանական, այլ նաև փիլիսոփայական նշանակություն, քանի որ դրանք ըստ էության այն միակ հաղթանակներն են, եթե խորությամբ վերլուծենք իրավիճակը, որ կայացել են և չեն մսխվել, այլ հաղթանակին հաջորդել է հաղթանակը, հետո նոր հաղթանակը, և այդ ամենն արդեն դարձել է բնավորություն ու արժեք: Եվ այս իմաստով, դա եզակի արժեք է, ընդօրինակելի արժեք, որը պետք է խնամել ու փայփայել, քանի որ մինչ այժմ հաղթանակաները մեր անկախության տարեգրության մեջ ամրագրվելով իրենց փառահեղությամբ, այդուհանդերձ ուղեկցվել են փոշիացման, մսխման, խեղման, դեգրադացման գործընթացով:

Ահա այս ֆոնին է, որ մեր շախմատի տղամարդկանց հավաքականի կայուն և դինամիկ աճ արձանագրող մրցելույթները եզակի են, ու թեև հասկանալի է, որ մյուս բնագավառների վրա դրանք ինքնաբերաբար չեն անդրադառնում, և մյուս բնագավառներում հաջողության նման դրսևորումները պահանջում են նույնպիսի նվիրված, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանք, ինչպես շախմատիստներն են ցուցաբերում, այնուհանդերձ զուտ որպես կենսափիլիսոփայություն, շախմատային հաջողությունը թերևս ընդօրինակելի է և այն պետք է գեներացնել:

Սակայն այստեղ էլ մենք բախվում ենք մեկ այլ լուրջ վտանգի՝ հաղթանակը պարզապես քաղաքականացնելու, գաղափարականացնելու, և շախմատը ոչ թե արժեք, այլ լեգիտիմության աղբյուր դարձնելու իշխանական ձգտումներին: Եվ սա վտանգավոր է, ընդ որում ռեալ տեսանկյունից վտանգավոր, շոշափելիորեն վտանգավոր: Այդ վտանգը ունի հաղթահարման մեկ տարբերակ. հասարակությունը պետք է չտրվի քարոզչական շահարկումներին և շախմատային հաղթանակների հետևում առաջին ու գլխավոր ֆիգուրներ դիտարկի մեր փայլուն տղաներին ու նրանց մարզիչներին, թույլ չտալով, որ նրանց անունը չդառնա այլ անունների հասարակական ֆիլտր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում