Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Անկառավարելիության կամ քաոսի ուրվականը

Գուցե երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ առաջարկվող տարբերակը թվա տարօրինակ, այդուհանդերձ, թերևս արժե դիտարկել կատարվածի շարժառիթը նաև այս տեսանկյունով: Խոսքը երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հանդեպ կիրառված բռնության մասին է, որ կատարել էին ոստիկանները, երբ երիտասարդները բաժանելիս են եղել Կոնգրեսի առաջիկա հանրահավաքի իրազեկման թռուցիկները:

Այստեղ երևի թե արժե դիտարկել ոչ միայն իշխանության վախի կամ տգիտության, կամ թե՛ վախի, թե՛ տգիտության, այլ նաև ոստիկանական համակարգում առկա բավականին խոր հակասությունների խնդիրը:

Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր, անցած գրեթե երեք տարվա ընթացքում, անընդհատ շրջանառության մեջ են ոստիկանապետի մոտալուտ փոփոխության մասին խոսակցությունները: Ավելին՝ բավական հիշարժան է և այն, որ ոստիկանապետի ենթակա, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն իր ասուլիսներից մեկի ընթացքում չէր էլ թաքցրել, որ ունի Հայաստանի ոստիկանապետ լինելու հավակնություն, պարզապես սպասում է իր ժամանակին: Այսինքն՝ ակնհայտ է, որ ոստիկանության ներսում առնվազն մեկ ինտրիգ գոյություն ունի` Ալիկ Սարգսյան-Ներսիկ Նազարյան:

Մինչդեռ կասկած չկա, որ այդ իրավիճակում կլինեն նաև բազմաթիվ այլ ճյուղավորումներ, երբ տարբեր թևերում` թե՛ ոստիկանության, թե՛ նաև ընդհանրապես իշխանական համակարգի, կփորձեն օգտվել առկա իրավիճակից և առաջ մղել իրենց թե՛ գերատեսչական, թե՛ քաղաքական շահը: Ընդհանրապես, Հայաստանի ոստիկանությունն անցած երեք տարիների ընթացքում ունեցել է ոչ միայն ներգերատեսչական, այլ նաև միջգերատեսչական լուրջ խնդիրներ գխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության հետ:

Ահա այդպիսի պայմաններում ամենևին էլ զարմանալի չէ այն, որ ոստիկանությունը կարող է պարզապես լինել անկառավարելի կամ կառավարելի, սակայն խմբակային սկզբունքներով: Այսինքն, կարող են լինել ոստիկանության կամ իշխանության տարբեր խմբեր, որոնք տարբեր աստիճանի ազդեցություններ ունենան ոստիկանությունում, և փորձեն այդ ազդեցությունը տարատեսակ որոշումների և քայլերի միջոցով ծառայեցնել իրենց շահին:

Օրինակ՝ այս կամ այն խումբը կարող է մեծ ձգտում ունենալ ամեն առիթով Սերժ Սարգսյանին սեփական հավատարմությունն ու նվիրվածությունը մյուսներից ավելի վկայելու հարցում: Չի բացառվում նաև, որ կարող է հակառակ տարբերակն աշխատել, և այս կամ այն խումբը կարող է քայլեր անել մյուսին տհաճ փաստի առաջ կանգնեցնելու և, օրինակ, Սերժ Սարգսյանի առաջ պատասխանատվություն կրելու համար:

Համենայն դեպս, էական չէ, թե տվյալ պարագայում հատկապես որ դեպքն է, սակայն հավանական է, որ խնդիրը հենց ոստիկանության ներսում առկա խմբերի պայքարն է, նաև՝ իշխանության ներսում առկա խմբերի աջակցությամբ: Դա, իհարկե, տեղի ունեցածն արդարացնող հանգամանք չի էլ կարող լինել, և անօրեն ոստիկանները պետք է պատասխան տան իրենց արարքի համար, ու պետք է պատասխան տան համապատասխան պաշտոնյա-հրամանատարները:

Սակայն ինքնին ուշագրավ է այն, որ այդպիսի միջադեպերը կրկնվում են պարբերաբար՝ վկայելով, որ բանը միայն վախը կամ տգիտությունը չէ, որովհետև վախի պարագայում՝ ակնհայտ է, որ եղել են նման միջադեպեր, երբ հանրահավաքային ալիքը գրեթե քնած վիճակում է եղել, իսկ տգիտության առումով էլ՝ ի վերջո, կլիներ մեկը, որը իշխանությանը կհուշեր չգնալ նման հակադարձ էֆեկտ պարունակող քայլերի:

Այսինքն՝ վախից ու տգիտությունից բացի, այստեղ առկա են նաև պարզ անկառավարելիության և անիշխանության տարրեր, որոնք վկայում են այն մասին, որ վարչախումբը կարծես թե ունակ չէ լիարժեք վերահսկողության տակ պահելու իրավիճակը՝ նույնիսկ այդպիսի լոկալ դեպքերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում