Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Օբամայի կեցվածքը՝ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ժողովրդականություն վայելող քաղաքական գործչի դիրքորոշում էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

 Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական հայտարարությունը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հայտարարության հետ բաղդատմամբ, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Վաշինգտոնի գնահատականը կատարվածին: 

 – Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Միացյալ Նահանգների արձագանքը չսահմանափակվեց միայն Պետդեպարտամենտի հայտարարությամբ, այլև արտահայտվեց նախագահ Բարաք Օբամայի անձնական վերաբերմունքը և վրդովմունքը՝ Սաֆարովի արտահանձնման փաստի առիթով: Մենք ողջունում ենք նախագահի հայտարարությունը, որը առավել քան հստակ էր, քան միջազգային որևէ այլ առաջնորդինը։

Սակայն մենք ողջունում ենք այն միայն որպես առաջին քայլ: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նախագահի խոսքերը գործի վերածվեն՝ ի թիվս հետևյալ նախաձեռնությունների՝ Ադրբեջանի հետ ռազմական կապերի խզում, Բաքվին ռազմական օգնություն տրամադրման դադարեցում,  Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշումների գործադրում, որպեսզի պաշտոնական Բաքուն վերջ տա սպառնալիքների և ագրեսիայի քաղաքականությանը, հրապարակավ աջակցելով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ազատության և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև Ռամիլ Սաֆարովին մուտքի վիզայի տրամադրման բացառումը, եթե նա փորձի մեկնել Միացյալ Նահանգներ:

– Կան կարծիքներ, որ պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը ավելի շատ ներքին սպառման համար էր՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ:  

 – Մենք կապի մեջ էինք Սպիտակ տան և Պետքարտուղարության հետ, երբ տեղեկացանք Սաֆարովի ազատ արձակման մասին:  Հաջորդ մի քանի ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին մեր ահազանգերին Սպիտակ տունն և Կոնգրեսին ուղղված հաղորդագրություններով: Դա տևեց մի քանի ժամ, բայց և՛ նախագահը, և՛ պետքարտուղարը հրապարակային հայտարարություններով հանդես եկան անմիջապես ուրբաթ երեկոյան:

Ակնհայտ է, որ ԱՄՆ ցանկացած նախագահի կողմից հրապարակային հայտարարություններ անելու որոշման գործընթացը ցանկացած բնագավառում պայմանավորված է քաղաքական նկատառումներով: Դա մեր ժողովրդավարական համակարգի հիմնական ուղղությունն է: Այս տեսանկյունից նախագահ Օբամայի սկզբունքային դիրքորոշումը այս սարսափելի անարդարության նկատմամբ նաև ժողովրդականություն վայելող քաղաքական գործչի դիրքորոշում էր, որն արտահայտվեց մեկնարկած մրցապայքարի այս շրջանում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի  «Սաֆարովի գործն» առաջ ընթանա:

– Սաֆարովի արտահանձնման փաստը լույս է սփռում Ալիևի ռեժիմի՝ այսօրվա Ադրբեջանի վրա. մի կողմից նա բացառում է Արցախի և Հայաստանի հետ խաղաղության երաշխավոր և վստահելի գործընկեր լինելու հնարավորությունը, մյուս կողմից, որը բացարձակ չի համապատասխանում կարգավորման Մադրիդյան սկզբունքներին, նա չի առաջնորդվում հիմնախնդրի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման և անվտանգության հաստատմանը:

Դիտարկենք, թե որո՞նք են այդ սկզբունքները և ի՞նչ են ենթադրում այդ սկզբունքները․ հարցնենք յուրաքանչյուր կողմին. հայերից պահանջում են անմիջապես հայկական զորքերը դուրս բերել Աղդամից, Քարվաճառից (Ֆիզուլի, Ջաբրաիլ), Լաչինից, ինչպես նաև ադրբեջանցի փախստականներին վերադարձնել Արցախ:

Ադրբեջանցիները պահանջվում են Հայաստանից թողնել Հայաստանի և Արցախի շփման գիծը, այսինքն՝ ռազմավարական և անդառնալի զիջումներ են ներկայացվում, որոնց փոխարեն ուղղակի կտրվեն «բարի կամքի արտահայտման» խոստումներ, ու ինչ-որ անորոշ ժամանակ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ կտրամադրվի: (Այդ իսկ պատճառով որևէ պայմանագիր չի ստորագրվել մինչ այժմ: Ալիևն ասում է, որ «բարի կամքի դրսևորում» է այն, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի Ադրբեջանի կազմում, և պիտի քվեարկեն ադրբեջանցիները՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի կարող քննարկել այդ հարցը 100 կամ ավելի տարի: Դա պարզապես անընդունելի է):

Եթե Ադրբեջանը որոշի վերադառնալ խաղաղ բանակցություններին, ապա դրանք պետք է ընթանան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալի և վերջերս շփման գծում հարձակումների փաստերի քննարկումից հետո, իսկ հայկական կողմը պիտի պատրաստ լինի քննարկել ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում