«Համաձայն չեմ «Բավարիա»-ի մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց կարծիքով` Գերմանիան կարող է հաղթանակ տանել 2014 թվականի աշխարհի առաջնությունում: Կարծում եմ` գավաթը կնվաճի Հարավային Ամերիկան ներկայացնող Արգենտինայի կամ Բրազիլիայի հավաքականը: Այդ թիմերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն վերականգնել իրենց դիրքերն աշխարհի նախորդ 2 առաջնություններում անհաջող ելույթներից հետո:
Բացի այդ, Բրազիլիան կխաղա սեփական երկրպագուների աջակցությամբ, իսկ դա մեծ նշանակություն ունի»,- հայտարարել է մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի ժամանակ Գերմանիայի հավաքականը կարողացավ կիսեզրափակչի ուղեգիր ձեռք բերել:









































