Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կարլոսը գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
Բրազիլացու կարծիքով`պորտուգալացի մարզիչը բազմաթիվ հաջողություններ կգրանցի «արքայական ակումբ»-ի հետ:
«Պետք է նշել, որ Մադրիդի «Ռեալ»-ը հիանալի մարզիչ ունի: Մոուրինյոյին քննադատում են, սակայն նա շարունակում է հաղթանակներ տոնել: Նա հաջողությունների է հասել տարբեր երկրներում: Կարծում եմ` «Ռեալ»-ը հաղթանակներ կգրանցի նման մարզչի գլխավորությամբ»,- հայտարարել է Կարլոսը:






































