Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնապես կհայտարարի իր մարզական կարիերայի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է իտալական մամուլը: Հաղորդվում է, որ արգենտինացին կդառնա «ներաձուրիներ»-ի փոխնախագահ:
69-ամյա պաշտպանն «Ինտեր»-ի մարզաշապիկը կրում է 1995 թվականից, երբ միլանյան ակումբ տեղափոխվեց «Բենֆիլդ»-ից:
Հավելենք, որ 2012 թվականի օգոստոսին Ձանետին 800-րդ պաշտոնական խաղն անցկացրեց իր ներկայիս ակումբի կազմում:








































