ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ընդունել, որ նյույորքցիների, Առևտրի կենտրոնի մոտակայքում աշխատած հրշեջների, ոստիկանների շրջանում 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո տարածված քաղցկեղ հիվանդության առաջացման պատճառը եղել է քաղցկեղածին փոշին: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Հրատարակության տվյալով՝ Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ինստիտուտը (National Institute for Occupational Safety and Health, NIOSH) մոտ ապագայում կհայտարարի, որ մեծ տարածում գտած քաղցկեղային հիվանդությունները 2011թ. սեպտեմբերի 11-ի հետևանք են: Դա բոլոր հիվանդներին թույլ կտա փոխհատուցում ստանալ դաշնային կառավարությունից:
«Կան գիտական նոր ապացույցներ, որոնք հաստատում են, որ տոքսիկ փոշին կարող էր հարուցել ոչ միայն շնչառական ուղիների հետ կապված հիվանդություններ, այլև քաղցկեղ»,- հրատարակությունը ներկայացնում է տուժողներից մեկի՝ Մայքլ Բարաշի խոսքերը: Վերջինս նաև նկատել է, որ ցուցակում կներառվեն քաղցկեղի շուրջ 50 ձևեր:
Հրատարակությունը նկատում է, որ ներկայում սեպտեմբերի 11-ից հետո առաջացած քաղցկեղից մահացածների թիվը մոտ 400 է:
Փոխհատուցումը բոլորին կհանձնվի այն օրենքի շրջանակում, որն իր անվանումը ստացել է ի պատիվ նյույորքցի ոստիկան Ջեյմս Զադրոգի: Վերջինս մահացել է 2006 թվականին` 34 տարեկանում, շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունից, որն առաջացել էր Առևտրի համաշխարհային կենտրոնի փլատակների աշխատանքների ժամանակ::
Օրինագիծը մեծ դժվարությամբ էր հավանության արժանացել ԱՄՆ Սենատում, ու ԱՄՆ նախագահը այն ստորագրեց միան 2011 թվականին:
Ներկայում Նյու Յորքի 40 հազար բնակիչ բժշկական հետազոտություն է ստանում դաշնային ծրագրի շրջանակում: Եվս 20 հազար մարդ արդեն ստանում է բժշկական օգնություն:
2010թ. Նյու Յորքի իշխանությունները համաձայնեցին 657 մլն դոլար վճարել ավելի քան 11 հազար փրկարարի, հրշեջի, որոնք սեպտեմբերի 11-ից հետո դժգոհել էին առողջական վիճակի վատթարացումից:












































