Նեպալի մայրաքաղաք Կատմանդու շարժվող ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով զոհել է առնվազն 10, վիրավորվել՝ 25 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Դեպքը տեղի է ունեցել Կատմանդուից 200 կմ արևմուտք՝ մայրաքաղաքը երկրի մյուս շրջանների հետ կապող խոշոր մայրուղու վրա: Ոստիկանությունը քննում է վթարի հանգամանքները:







































