Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հրաժեշտի այցով ժամանել է Ադրբեջան, տեղեկացնում է APA-ն:
Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի և նրա աշխատակազմի հետ: Վաղը նա քննարկումներ է ունենալու ադրբեջանական քաղաքացիական հասարակության շրջանակների հետ, իսկ այցի ավարտին հանդես է գալու մամլո ասուլիսով:
Փետրվարի 28-ին ավարտվում է Սեմնեբիի 5-ամյա պաշտոնավարումը որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ:









































