Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը խոստովանել է, որ չի ողջունում Pussy Riot պանկ խմբի ներկայացուցիչների արարքը, որոնք տաճարում երգել են: Սակայն նա համաձայն չէ, այն բանի հետ, ինչը տեղի է ունեցել դատարանում:
Ինչպես հաղորդում է Rosbalt.ru-ի թղթակիցը, դա պարզ է դարձել հեռախոսային զրույցի ժամանակ. Պետերբուրգում քաղբանտարկյալներին սատարելու Համերգի ժամանակ լրագրող Դմիտրի Գուբինը բեմի վրայից զանգահարել է հեռուստահաղորդավարուհուն: Նա հաստատել է, որ Պետերբուրգ չի եկել “Дождь” հեռուստաալիքում իր հաղորդման պրեմիերայի պատճառով:
Հիշեցնենք, Պետերբուրգում Pussy Riot պանկ խմբին սատարելու համերգը պետք է վարեր Քսենյա Սոբչակը, սակայն սեպտեմբերի 6-ին նա փոխել էր իր որոշումը հաղորդման եթերի պատճառով:








































