Եթե դուք այն մադկանցից եք, ովքեր մի րոպե անգամ չեն ցանկանում բաժանվել իրենց Lamborghini-ից կամ Ferrari-ից, ապա Սինգապուրում գտնվող երկնաքերը հենց ձեզ համար է: Բանն այն է, որ այնտեղ առաջարկում են բարձրակարգ բնակարան, որն ունի ավտոմեքենայի կայանման համար նախատեսված տարածք:
Եկրնաքերի ամենավերևի հարկում տեղակայված բնակարանի գինը սկսվում է 7,5 մլն դոլարից: Այս գումարի դիմաց գնորդը ձեռք է բերում շքեղ բնակարան` ավտոմեքենայի համար առանձնացված «տնակով»: Յուրաքանչյուր բնակարանի բաժին է ընկնում երկու ավտոկանգառ: Մեքենաները վերև են բարձրացվում հատուկ նախատեսված վերելակով:











































