Ամերիկյան կոնգրեսականները նախապատրաստել են «Մագնիտսկու օրենքի» երկու տարբերակ, որը ռուս պաշտոնյանների համար պատժամիջոցներ էին նախատեսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք հավատում ենք, որ այստեղ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հետևելը շատ կարևոր է: Կոնգրեսի անդամները ևս հավատում են դրան»,- ընդգծել է պետքարտուղարը:
Թե կոնկրետ երբ են այդ նախագծերը վերանայվելու, Քլինթոնը չի մանրամասնել: Սակայն նա հույս է հայտնել, որ Ջեքսոն-Վենիկի ուղղումները կհետաձգվեն 2012թ-ի սեպտեմբերին:











































