Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Մոսկվան դեռ չի ստանում այն, ինչ ուզում էր

Երևի թե որևէ մեկի մոտ չկա կասկած, որ ռամիլսաֆարովյան աժիոտաժը, որ առաջացավ հայտնի իրադարձությունների արդյունքում, իր հետքն է թողնելու ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլ նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Ընդ որում` այդ հետքը կարող ենք նաև արագորեն չնկատել, այն կարող է զգալի դառնալ ավելի ուշ, երբ Հայաստանի քաղաքական դաշտն առավել ակտիվ գործողությունների անցնի նախագահական ընտրություններին ընդառաջ: Այստեղ նաև նշանակալից են դառնալու արտաքին կենտրոններն իրենց դերակատարմամբ:

Տվյալ պարագայում, սաֆարովյան պատմությունը երևի թե ավելի շատ ոչ այնքան նոր խթան կամ գործոն, որքան շղթայի նոր օղակ է հանդիսանում: Իսկ շղթան գծվել է շատ ավելի վաղ, և դեռևս այդ պատմությունից առաջ էր ակնհայտ, որ Հայաստանի նախագահական ընտրության գործընթացը աչքի է ընկնելու աննախադեպ արտաքին ներգրավվածությամբ և ուշադրությամբ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի ու մրցակցության աննախադեպ սրությամբ, ինչը բնականաբար արտահայտվելու էր ներքաղաքական սուբյեկտների վարքաբանությամբ: Սաֆարովյան օղակը, ըստ ամենայնի, ընդամենը մի դրվագ է, որը մտնում է գործընթացի մեջ նոր շեշտադրումներ, նոր իրողություններ առաջ բերելու համար, և ըստ ամենայնի, դա ձեռնտու է արտաքին գրեթե բոլոր խաղացողներին, ինչպես կարելի է դատել թե՛ գործընթացի հանդեպ նրանց վերաբերմունքից, թե՛ նաև տեղի ունեցածից հետո արդեն եղած արձագանքներից:

Բանն այն է, որ թե՛ Արևմուտքը՝ ԱՄՆ, Եվրոպա, ՆԱՏՕ, թե՛ Ռուսաստանը, անշուշտ, առնվազն տեղյակ էին այն մասին, թե ինչ է կատարվում Հունգարիայի և Ադրբեջանի միջև: Եթե անգամ ձեռնպահ մնանք ենթադրելուց կամ պնդելուց, որ նրանցից ինչ-որ մեկը անպայմանորեն հրահրել կամ խթանել է ադրբեջանա-հունգարական գործարքը՝ հրահանգով, խորամանկությամբ կամ պարզապես խորհրդով, ապա այն, որ նրանք բոլորը տեղյակ են եղել այդ գործարքի մասին և, համենայնդեպս, ոչ մի էական բան չեն արել այն կանխելու ուղղությամբ, երևի թե այսօր շատ քչերի մոտ է կասկած հարուցում: Այսինքն` տեղի է ունեցել մի բան, որին արտաքին կենտրոնները առնվազն հետևել են առանց խանգարելու, և որը բնականաբար ամեն մեկը յուրովի կփորձի օգտագործել արդեն հետագայում: Ու քանի որ առջևում Հայաստանի նախագահական ընտրությունն է, անկասկած է, որ սաֆարովյան պատմության օգտագործման տիրույթներից մեկն էլ լինելու է հենց Հայաստանի ներքաղաքական դաշտը:

Այսօր այդ դաշտում որոշակիորեն անհասկանալի իրավիճակ է, չկան հստակ դիրքորոշումներ և դիրքավորումներ, ավելի ակտիվ է հասարակական սեկտորը, բուռն քննարկումներ են փորձագիտական մակարդակում, սոցիալական ցանցերում: Սակայն անգամ այստեղ իրավիճակը հակասական է, և եթե, օրինակ, Հունգարիային և Ադրբեջանին քննադատելու առումով գրեթե բացարձակ միակարծություն է, Հայաստանի հետագա գործողությունների, իշխանության անցյալ, ներկա և ապագա պատասխանատվության մասով կան էական տարակարծություններ, որոնք, ի դեպ, կարող են հետագայում պրոյեկտվել արդեն ներքաղաքական զարգացումներում: Եթե խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ՝ Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցության համատեքստում, որն ինչպես էլ մենք գնահատենք, այնուհանդերձ կա, և Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի որակի, բովանդակության պայմաններում, ըստ էության, անխուսափելիորեն լինելու է դոմինանտ՝ որովհետև այդ դաշտը սեփական պրոդուկտ տալու առումով այլևս սպառված է և անկենսունակ ու անդիմադրունակ, ապա, ըստ էության, պարզ հարց է առաջանում, թե սաֆարովյան պատմությունը ո՞ւմ դիրքերը կարող է Հայաստանում ուժեղացնել՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Այստեղ էլ, սակայն, առաջին օրերից դատելով, պատկերը հակասական է, քանի որ հնչում են տեղի ունեցածի համար թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի միանձնյա պատասխանատվության մասին կարծիքներ, քննադատություն թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հասցեին:

Հանրության մի մասը վստահ է, որ դավադրության, գործարքի հովանավորը Արևմուտքն է, իսկ մյուս մասը համոզված է, որ հովանավորը Ռուսաստանն էր: Այստեղ դեր է խաղում այն, որ մի կողմից Հունգարիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը առաջին իսկ ժամերին հայտարարեց, որ Սաֆարովի վերադարձի գործին մեծ ներդրում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի, ներկայումս ռուսաստանցի միլիոնատեր Իլհամ Ռագիմովը: Ու՞մ նժարն է, ի վերջո, բարձրանալու, և ո՞ւմ նժարն է ծանրանալու: Եթե Հայաստանում բարձրանում է ռուսական նժարը, ապա դա ենթադրում է Սերժ Սարգսյանի նժարի ծանրացում, և չնայած Սարգսյանը ամենևին հակառուսական դաշտ չէ, այնուհանդերձ Հայաստանի արևմտյան աննախադեպ կուրսը կշարունակվի և նախագահական ընտրություններում ոչ միայն նոմինալ առումով, այլ նաև, ըստ էության, կհաղթի Սերժ Սարգսյանը, ու Արևմուտքը կարձանագրի հերթական տակտիկական հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ: Եթե ծանրանա ռուսական նժարը, ապա այստեղ արդեն չի բացառվում, որ իրադարձությունները կարող են ֆորս-մաժորային տարբերակով զարգանալ և այդ պայմաններում շեշտակի կարող է աճել ԲՀԿ դերը, որն իր հետ քարշ կտա Կոնգրեսին, և Սերժ Սարգսյանին կփորձեն դնել փաստի առաջ, իսկ հետո ԲՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը փաստի առաջ կդնեն Կոնգրեսին, որի համար արդեն ուշ կլինի երկրորդ անգամ գործարքի գնալ Սերժ Սարգսյանի հետ:

Առայժմ, սակայն, դատելով զարգացումներից, ծանրանում է Սերժ Սարգսյանի նժարը: Համենայնդեպս, նա երեկ Գյումրիում, ըստ էության, ֆորս-մաժորային բնույթի հայտարարություն արեց` ըստ էության «Բարգավաճ Հայաստանին» դնելով փաստի առաջ. Սարգսյանը հայտարարեց, որ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն է: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» մինչ այդ պնդում էր հակառակը ու հայտարարում, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջադրման հետ ոչ մի կապ չունի: Այսինքն` մինչ ԲՀԿ-ն ու Կոնգրեսը փաստի առաջ կդնեն իրեն, Սերժ Սարգսյանն ինքը որոշեց ֆորս-մաժորային էֆեկտ ստանալ դաշտում: Այս իմաստով, առայժմ առավելությունը կարծես թե անցնում է նրա կողմը, և շատ բան է կախված ԲՀԿ պատասխան քայլերից: Իսկ ԲՀԿ պատասխան քայլերն էլ, ըստ երևույթին, կախված են այն բանից, թե ինչպիսին կլինի ռուսական նժարը Հայաստանում սաֆարովյան այս աժիոտաժի արդյունքում: Առայժմ ակնհայտ է, որ այդ նժարը այնքան էլ լավ վիճակում չէ, և որքան էլ փորձ է արվում ստեղծված իրադրության մեջ պատասխանատվությունը հանրային-քարոզչական մակարդակներում բարդել Արևմուտքի վրա, առայժմ կարծես թե այդ ամենը չի տալիս այն անհրաժեշտ քաղաքական էֆեկտը, որ ակնկալում է Մոսկվան ներկայիս իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում