Մարտունու կայազորի դատախազի տեղակալ Արսեն Աղաջանյանի դեմ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, դատախազությունը ամեն կերպ փորձում է գործին հնչեղություն չտալ։
Քիչ առաջ դատախազության լրատվական վարչության պետ Շահեն Տոնոյանից փորձեցինք տեղեկանալ գործի մանրամասներից, սակայն նա նշեց, թե նոր է իմացել այդ մասին և կկարողանա տեղեկություն տրամադրել ավելի ուշ։