Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հալկը խոսել է այն մասին, թե ինքն ինչ է նախընտրում ուտել:
«Ես ինձ միշտ համարել եմ Բրազիլիայի հյուսիսարևելյան տեղացի: Երեք ու կես տարի ապրել եմ Ճապոնիայում, չորս տարի՝ Պորտուգալիայում, բայց ես միշտ նախընտրել եմ հյուսիսարևելյան երաժշտություն ու միշտ նախընտրել եմ լոբի ուտել: Սա Պարաիբայի ավանդական կերակուրն է: Այն ինձ ավելի է ուժեղացնում:
Ուր էլ գնում եմ, ինձ հետ միշտ տանում եմ Պարաիբայի ուտելիքները: Երբ Ճապոնիայում էի, ստիպված էի օգտագործել տեղական սնունդը: Տնական ուտելիքից լավը չկա»,- ասել է Հալկը:







































