Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին և սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց և 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց և 15 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:












































