Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Լոռու մարզի քաղաքների քաղաքապետերի ամենահավանական թեկնածուները

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ինչպես ողջ Հայաստանի տարածքում, այնպես էլ Լոռու մարզում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Լոռու մարզում քաղաքապետի ընտրություններ են անցկացվում մարզկենտրոն Վանաձորում, Ախթալայում, Տաշիրում, Ստեփանավանում, Շամլուղում, Թումանյանում:

Թեկնածուների ամենամեծ թվով առանձնանում է մարզկենտրոն Վանաձորը: Այստեղ քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, Լոռու մարզպետի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին կառավարիչ, ՄԻԱԿ անդամ Տարոն Ապրեսյանը, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի տնօրեն, անկուսակցական Կարեն Թումանյանն ու անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Ակնկալվում է, որ հիմնական պայքարը կընթանա Սամվել Դարբինյանի ու Կարեն Թումանյանի միջև:

Ի դեպ, բոլոր թեկնածուներն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը և ընտրություն կատարել:

Տաշիրում չի առաջադրվել գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, ով քաղաքապետ էր 2002 թվականից: Այստեղ մրցում են 2 անկուսակցական թեկնածուներ` Էդգար Արշակյանն ու Վազգեն Ղազարյանը:

Ընտրական իրավիճակը փոքր-ինչ լարված է Ախթալա քաղաքում: Նախընտրական օրերին տեղի ունեցած հայտնի միջադեպերը բավականին լարված իրավիճակ են ստեղծել քաղաքում, բնակչության մեջ փոքր-ինչ կորել է վստահությունը գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հանդեպ, մինչդեռ վերջինս վստահ է, որ Ախթալայում տեղի ունեցած դեպքերը որևէ կերպ չեն ազդի ընտրական գործընթացի վրա: Այստեղ մրցում են ներկա և նախկին քաղաքապետերը, 2-ն էլ Հանրապետական կուսակցության անդամ՝ Հայկազ Խաչիկյանն ու Սուրեն Թամազյանը:

Ստեփանավան քաղաքում արդեն երրորդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ, անկուսակցական Սարգիս Ղարաքեշիշյանը: Նրա մրցակիցներն են ԲՀԿ-ական Սերգեյ Մարգարյանն ու անկուսակցական Վարդան Գրիգորյանը:

Շամլուղ քաղաքում մրցում են 2 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Լենդրուշ Բեժանյանը, ով քաղաքապետ է 2002 թվականից, և անկուսակցական Լևոն Առաքելյանը:

Միայն Թումանյան քաղաքն է, որ ունի ընդամենը քաղաքապետի մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական, ՀՀԿ «Մոտկորի» տարածքային կուսակցության նախագահ Լևոն Զավարյանը: Վերջինս բոլոր թեկնածուների մեջ «ամենաստաժավոր»-ն է. նա Թումանյանի քաղաքապետն է 1996 թվականից ի վեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում