Վենետիկյան 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե առյուծ»-ին, արժանացել է հարավկորեական ռեժիսոր Կիմ Կի Դուկի «Պիետա» ֆիլմը: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Հաղթողին ոսկե արձանիկը շնորհել է փառատոնի ներկայիս ղեկավար Ալբերտո Բարբերան և ժյուրիի ներկայացուցիչ, ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մանը:











































