Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը մտադիր է լքել իր ներկայիս ակումբն ու տեղափոխվել «Միլան».
«Նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները: Երջանիկ եմ «Բարսելոնա»-ում և ինձ լավ եմ զգում այստեղ: Հսկայական աջակցություն եմ ստանում երկրպագուների ու մարզչական շտաբի կողմից:
Վիլանովան ինձ թողնում է պահեստայինների նստարանին: Իհարկե, ես դժգոհ եմ այդ կարգավիճակից, բայց մեղադրում եմ ոչ թե մարզչին, այլ ինքս ինձ»,- հայտարարել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:








































