6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ինչպես РИА Новости գործակալությանը հայտնել են Ազգային օդերևութաբանական վարչությունից` ստորգետնյա ցնցման ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 6,3 մագնիտուդ, իսկ ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:
Երկրաշարժի օջախը գտնվել է 55 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումը մեծ իրարանցում է առաջացրել բնակիչների շրջանում: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:









































