Ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոտը նոր կենսագիր ունի: Ինչպես իր բլոգում գրում է The New York Times-ի Artsbeat հրատարակությունը, Պուլտիցերյան մրցանակակրի կենսագրությունը կգրի գրող Բլեյք Բեյլին, որն ավելի վաղ գրել է վիպագիրներ Ռիչարդ Յեյթսի ու Ջոն Չիվերի կենսագրությունները:
Ինչպես պատմել է Բեյլին, նա Ռոտի հետ պայմանագիր է կնքել նրա արխիվներին ու 2012թ. հունիսի գրագրությանը առանց սահմանափակման ծանոթանալու համար:
Կենսագիրը պատմել է, որ արդեն մի քանի հարցազրույց է ունեցել Դեյվիդ Կիպեշի եռագրության հեղինակի հետ: Բեյլին կարծում է, որ իրեն 8-10 տարի է անհրաժեշտ Ֆիլիպ Ռոտի կենսագրությունը գրելու համար:
Ռոտը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, գրել է 26 վեպ ու 2 հուշագրություն:
Նրա գրչին են պատկանում «Իմ տղամարդկային ճշմարտությունը», «մարդկային պիտակ», «Դավադրություն ընդդեմ Ամերիկայի» վեպերը, որոնք դարձել են բեսթսելլերներ:












































