«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան, որը 9 ամսվա ընթացքում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի կազմում, խոսել է ազգային թիմ վերադառնալու մասին:
Հիշեցնենք, որ իսպանացիներն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել են Սաուդյան Արաբիայի ընտրանուն: 30-ամյա հարձակվողը դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11 մ հարվածը:
«Ուրախ եմ կրկին խաղալ հավաքականի կազմում: Ես դժվար ժամանակաշրջան եմ ապրել մինչև վերականգնվել եմ վնասվածքից: Ես շատ էի կարոտում թիմը, խաղերը, մարզումները: Այժմ մտածում եմ միայն ապագայի մասին»,- հայտարարել է Վիլյան:










































