Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Քաղաքաշինության խորհրդին առընթեր ստեղծված բնապահպանական հանձնաժողովը կփորձի կասեցնել քաղաքում բնապահպանական աղետը

Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովը կփորձի կասեցնել քաղաքում քաղաքաշինության ստեղծած բնապահպանական աղետալի դրությունը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը՝ հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանի, հանձնաժողովի անդամ, բնապահպան, իրավաբան Ռուզաննա Ղազարյանի հետ համատեղ ներկայացնելով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը:

Կարինե Դանիելյանն ասաց, որ Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակը բարվոք չէ, դա նորություն չէ: «Քաղաքների համար ամենախոցելի հատվածը կենտրոնն է, կարծիք կա, որ քաղաքներն աշխատում են որպես ջերմության կղզյակներ և օդային ավազանի հոսքերը կենտրոն են գալիս, դրա համար քաղաքները սովորաբար փորձում են ավելի կանաչապատել: Մենք այս տարիների ընթացքում արել ենք հակառակը: Կենտրոնը գնալով խտացել է, բիզնեսը բերել ենք կենտրոն, նաև մեքենաները, կենտրոնը էկոլոգիական աղետի գոտի է դարձել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Խոսելով նորաստեղծ հանձնաժողովից՝ նա ասաց, որ հուլիսի 27-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է հանձնաժողովի ստեղծման հրամանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների անդամներ, գիտության, կրթության մասնագետներ, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Ըստ բնապահպանի՝ հանձնաժողովի տարբեր խորհուրդները քննարկելու են քաղաքի առջև ծառացած բնապահպանական առաջնահերթությունները:

«Մշակվում է կանոնակարգը, սա խորհրդատվական մարմին է, մեզնից չորս հոգի քաղաքաշինական խորհուրդ պետք է գործուղվեն, բազմաթիվ հարցեր քննարկելու ենք, որոշելու ենք, մեր որոշումները ներկայացնելու ենք քաղաքապետին: Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում մտնել միջազգային ցանցերի մեջ, կայուն քաղաքների ցանկում, մեզ չի հաջողվել առ այսօր քաղաքապետարանին ներգրավել, միայն այսօր է մեզ հաջողվել այդ գործընթացը սկսել: Մենք մտնում ենք պատերազմի մեջ քաղաքի քաղաքաշինության դեմ: Ապամոնտաժման գործընթացներ երևի թե չենք կարողանում սկսել, հիմա քննարկման փուլում է մեր իրավասությունների հարցը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Դիանա Գրիգորյանն ասաց, որ քաղաքապետարանը այլ գործելակերպ է մշակել․ «Նախկինում չի եղել համագործակցություն վարչությունների միջև: Այսօր քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն ակտիվ մասնակցում է այլ վարչությունների հետ, որովհետև շատ խնդիրներ կան, որոնք մեր վարչությունը չի լուծում: Բնապահպանության վարչության դրական եզրակացությունն է պետք ցանկացած որոշման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում