Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Գերմանիայի ընտրանին հոբելյան է նշել: Բունդեսթիմն իր պատմության մեջ 500-րդ հաղթանակն է տարել ընդհանուր առմամբ անցկացրած 865 հանդիպումներում (174 ոչ-ոքի, 191 պարտություն):
Ուշագրավ է նաև այն, որ գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը թիմի կազմում կատարած փոփոխությունների հետ փոխել է նաև տակտիկական սխեման` 4-2-3-1-ը դարձնելով 4-1-4-1:
Բունդեսթիմի գրոհները կազմակերպում են Ռոյսը, Գյոտցեն, Մյուլերը, Քլոզեն, Օզիլը: Պոդոլսկին առայժմ պահեստայինների նստարանին է:









































