Լեդի Գագա հանրահայտ երգչուհին ենթարկվել է պլաստիկ հերթական վիրահատության: Նա չի պատմում իր վիրահատությունների մասին, սակայն հայտնի է, որ նա մի քանի անգամ ենթարկվել է բժիշկների միջամտության: Նա փոխել է քթի կառուցվածքը, մեծացրել է կրծքերը: նա իմպլանտանտներ է ավելացրել դնչի և վերին շրթունքի շրջանում:
Երգչուհին նշում է, որ թեպետ նա կրծքերը մեծացրել է, սակայն արդյունքը նրան չի գոհացրել: Լեդի Գագան ասում է, որ նախկինում նկարների վրա իր տեսքն ավելի լավն էր, քան հիմա: Նա նաև փոքրացրել է գոտկատեղը, քանի որ այն չափից դուրս արտահայտիչ է եղել: Սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ նա սովորական լիպոսակցիա է արել, իսկ մյուսները` որ հեռացրել է կողերը:











































