Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ ոչ մեծ քաղաքը կդառնա ԱՄՆ-ի առաջին բնակավայրը, որտեղ կարգելվի պլաստիկ շշերով ըմպելիք վաճառել: Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները` համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից:
Պլաստիկ շշերի կիրառման դեմ 3 տարի առաջ Կոնկորդի բնակչուհի Ջին Հիլը կազմակերպություն է հիմնել` պնդելով, որ դրանք լրջորեն վնասում են շրջակա միջավայրը:
Արգելվելու է 1 լիտրանոց և ավելի փոքր շշերով ջրի վաճառքը: Օրենքը առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է զգուշացում, երկրորդ դեպքում` 25 դոլար տուգանք, իսկ մնացած բոլոր դեպքերում` 50 դոլար:
Շշավորված ջուր արտադրող ընկերությունները դժգոհ են նորամուծությունից և մտադիր են հայց ներկայացնել դատարան:
Կոնկորդը դարձավ երկրորդ քաղաքն աշխարհում, որտեղ արգելվում է պլաստիկ տարաներով ըմպելիքի վաճառքը: Նման օրենք առաջինն աշխարհում 2009-ին ընդունել է ավստրալիական Բունդանունը:





































