Գործադիր մարմնում թափուր պաշտոններին նշանակումները շարունակվում են: Երեկ «Հրապարակ»-ին տեղեկություն հասավ, որ Կոտայքի մարզպետարանում է նշանակում եղել: Մարզպետի տեղակալի պաշտոնը վստահվել է ՀՀԿ-ական Կարեն Մարգարյանին, ով նույն մարզպետարանում զբաղեցնում էր հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի պաշտոնը:
«Կարծես թե մարզպետի տեղակալների պաշտոններն անսպառ են, որոշ տեղեկությունների համաձայն` առաջիկայում դարձյալ փոխմարզպետների նշանակումներ են սպասվում»,- հավելում է «Հրապարակ»-ը:












































