Amazon ընկերությունը ներակայացրել է նոր Kindle պլանշետները, որոնց էկրանների անկյունագծերը 7 և 8,9 դյույմ են: Նորույթների մասին հայտնի է դառնում ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունից:
7-դյույմանոց Kindle Fire HD-ն ունի 1280-ը 800 պիկսելի էկրան 1,2 հերց հաճախականությամբ պրոցեսոր, Imagination PowerVR 3D գրաֆիկական միջուկ և տեսազանգերի համար դիմային տեսախցիկ: Սարքը կկարողանա մարտկոցով աշխատել 11 ժամ:
16 գիգաբայթ հիշողությամբ սարքը կթողարկվի սեպտեմբերի 14-ին և կվաճառվի 199 դոլարով: 32- գիգաբայթանոց մոդելը կարժենա 249 դոլար և հասանելի կլինի հոկտեմբերի 25-ից:
8, 9 դյույմանոց պլանշետի 16-գիգաբայթանոց մոդելի գինը կլինի 299 դոլոր, իսկ 32-գիգաբայթանոցը կարժենա 369 դոլար:
Amazon-ը թողարկել է նաև 4G մոդուլով Kindle Fire HD, որի 32 գիգաբայթ հիշողությամբ մոդելը կարժենա 499 դոլար, 64-գիգաբայթանոցը` 599: Kindle Fire HD-ի մեծ մոդելը հասանելի կլինի նոյեմբերի 20-ից:
Amazon-ը հայտարարում է, որ իր նոր պլանշետները նմանատիպ սարքերի շարքում ամենաարագ Wi-Fi մոդուլներն ունեն:











































