Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում: Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ իր ուժերն է չափում Մալթայի ազգային հավաքականի հետ:
Առաջին խաղակեսում գոլեր չխփվեցին, սակայն մեր հավաքականը հաշիվը բացելու երկու իրական հնարավորություն ուներ: Մարկոսի` 30-րդ րոպեին կատարած հարվածից հետո գնդկը դարպասային գծից հեռացրեց մրցակցի պաշտպանը: 36-րդ րոպեին նպաստավոր դիրքում հայտնվեց Մխիթարյանը, սակայն գնդակի ճանապարհը փակեցին մրցակցի խաղացողները:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2014-ի ընտրական փուլում մեր հավաքականն ընդգրկված է B խմբում և մրցելու է Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ:










































