Մոտ ժամանակներս Coca-Cola-ն կներկայացնի իր նոր արտադրանքը` Dasani Drops-ը` «անուշաբույր կաթիլներ» են, որոնք նախատեսվում են ջրին ավելացնելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղի գլխավոր մենեջեր Ջոն Ռոդդիին:
Արտադրողը մտադիր է նոր արտադրանքը տարածել Dasani ջրի վաճառքի բոլոր կետերում: Dasani Drops-ի պատրաստման համար կօգտագործվի շաքարի փոխարինիչ, արտադրանքում կալորիա չի պարունակվի: Dasani Drops-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի սկզբին: 32 օգտագործման համար նախատեսված բուրումնավետ հեղուկի մեկ շիշը 4 դոլար կարժենա:











































