Talksport-ի հաղորդմամբ՝ Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
«Արիստոկրատներ»-ի ղեկավարությունը առաջարկել է 31-ամյա խաղացողին միայն մեկ տարով երկարաձգել պայմանագիրը: Սակայն այդ տարբերակը չի բավարարում անգլիացի խաղացողին: Պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2013 թվականի ամռանը: Միևնույն ժամանակ, ֆրանսիական թիմը պատրաստ է Քոուլին առաջարկել եռամյա պայմանագիր:







































