Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Օդում մնացած քայլեր

Այսօր Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության և պաշտոնամուտի արարողությանը:

Մինչ վերջին օրերը, այդ ամենը շատ սովորական մի բան էր, սակայն օգոստոսի 31-ից հետո ԼՂՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը ձեռք բերեց բավական հետաքրքրական երանգ՝ ըստ էության դառնալով մի քայլ, որը կարող էր անգամ տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն կամ առնվազն երանգ ստանալ: Դրա համար բավական էր, որ Հայաստանի իշխանությունը իրացներ այն քաղաքական շանսը, որ ստացվեց Ռամիլ Սաֆարովի պատմությունից հետո: Բայց, Հայաստանի իշխանությունը ստեղծված իրավիճակը որևէ կերպ չօգտագործեց քաղաքական քայլի և նոր իրավիճակի՝ Արցախի քաղաքաան սուբյեկտությունը որևէ կերպ ընդգծելու, անգամ հայտարարության մակարդակում ընդգծելու համար:

Ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ կային դրա այսպես ասած «օրինական» մի քանի հարյուր ձևեր: Կարելի էր սկսել ԼՂՀ անկախության ճանաչման ռեալ, խորհրդարանական քննարկում, կարելի էր պարզապես հայտարարել մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին, կարելի էր հայտարարել բանակցային գործընթացից դուրս գալու մասին, քանի դեռ բանակցության սեղանին չի վեադառնում ԼՂՀ-ն: Հնարավոր էին նաև այլ տարբերակներ, որոնք կարող էին էապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել տարածաշրջանում, լրիվ նոր վիճակում դնել Հայաստանն ու Ղարաբաղը և ԼՂՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը վերածել իսկապես քաղաքական իրադարձության: Սակայն, Հայաստանը ընդամենը բավարարվեց միջազգային հանրությանն ուղղված հերթապահ կոչերով, որոնք, ըստ էության, միշտ էլ եղել են և ոչ մի նոր բան իրենց մեջ չէին պարունակում:

Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ համար, որպես ի՞նչ է Սերժ Սարգսյանը մեկնում Ղարաբաղ և մասնակցում ԼՂՀ նախագահի պաշտոնամուտի արարողությանը: Աշխահում ո՞վ է լուրջ ընդունելու այդ մեկնումն ու մասնակցությունը այն բանից հետո, երբ Հայաստանը որևէ կերպ չկարողացավ իր իսկ համար ստեղծել Սերժ Սարգսյանի Ղարաբաղ մեկնելու ուժեղ նախադրյալ, ուժեղ քաղաքական նախադուռ:

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը չունի հարցերի և խնդիրների համալիր դիտարկում, ընդամենը տրվում են ակնթարթային, իրավիճակային լուծումներ, ընդամենը տեղային տրամաբանությունն է գործում, և երևույթներն ու զարգացումները դիտարկվում են ոչ թե ամբողջական մի որևէ կոնցեպտի շրջանակում, այլ հատվածական: Արդյունքում ստացվում է կիսատ-պռատություն, երբ կատարվում է մի քայլ, որի ուժգնության և կշռի համար անհրաժեշտ առաջին քայլերը կատարված չեն: Ու ստացվում է, որ Հայաստանի քայլերը մնում են օդում, երբ անգամ կշիռ ստանալու պարագայում արդեն ավելի մեծ է ընկնելու վտանգը, որովհետև այդ քայլերի տակ պարզապես դատարկություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում