Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնամուտին:
Երդման արարողությունից հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով: Այնուհետև երկրի ղեկավարը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ղեկավարությունը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից:









































